Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար Ղումաշյան
Հասարակություն

Ի՞նչ «արյունահեղություն» են կանխել հոկտեմբերի 20-22-ին ռուսական խաղաղապահներն ամբողջովին հայաթափված Արցախում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Փաստ» թերթը գրում է. «ՌԴ ՊՆ վերջին շրջանի հաղորդագրությունները, իսկ երեկվանը՝ առավել ևս, միանգամից ուշադրություն են գրավում առնվազն տարօրինակ բովանդակությամբ, եթե ավելին չասենք: Նույնիսկ կասկածում ես՝ ո՞վ է նման բան շարադրել, միգուցե մի ինչ-որ երգիծաբա՞ն: Եվ այսպես, Ռուսաստանի ՊՆ-ն հոկտեմբերի 22-ին հաղորդում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը»: Խոսքը, կներեք, այդ ո՞ր կամ ի՞նչ «խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանման մասին է»:

Այդ ի՞նչ «արյունահեղություն» են կանխում հոկտեմբերի 20-22-ին ռուսական խաղաղապահները ամբողջովին դատարկված Արցախում, որտեղ հայ չի մնացել: Նույնիսկ դժվար է որևէ որակում տալ սրան: Կամ՝ նշվում է, թե՝ «ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»: Ի՞նչ «հրադադարի ռեժիմ», ո՞վ պիտի այն խախտեր: Հայաթափված Արցախը հեղեղած ադրբեջանական զինված հրոսակախմբերը պիտի Արցախ մտած թուրքական զորքի վրա՞ հարձակվեին: Հիմա՝ «ամենահզոր» տեքստը. «Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքները շարունակվում են Ղարաբաղի բնակեցված շրջաններին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»: Արցախի՝ ումո՞վ «բնակեցված շրջանների» մասին է խոսքը:

 

Ի՞նչ «բնակեցված շրջաններ»: Ու քանի՞ մարդ կա այդ «բնակեցված շրջաններում»: Լավ, իսկապես, ի՞նչ են ուզում ասել ՌԴ ՊՆ-ում նման հաղորդագրություններով. ո՞ւմ են ումից պաշտպանում՝ Արցախ բերված ադրբեջանական թուրքերին... ադրբեջանական զինուժի՞ց: Ո՞ւմ են գազ և հոսանք մատակարարում: Ի՞նչ երթևեկության անվտանգություն են ապահովում, միգուցե ադրբեջանաթուրքական «քեմալական» զորավարժություններին մասնակցող օկուպանտների զինտեխնիկայի՞ երթևեկությունը...

Ռուսական լրատվամիջոցները, տարբեր պաշտոնյաներ ու փորձագետներ ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ շարունակ մուննաթ են գալիս, թե Արևմուտքը հայերին տրամադրում է Ռուսաստանի դեմ: Չէ, Արևմուտքում շատ «հացուպանիր պիտի ուտեն», որ Ռուսաստանի դեմ տրամադրելու գործում հասնեն նույն Ռուսաստանի պաշտոնական որոշ շրջանակներին ու հենց... նման տեքստերին...

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում