«Այս չորս տղաների մարմինների առաջ կանգնել՝ պատիվ եմ առել»․ ադրբեջանցի հրամանատար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գյուղատնտես Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի պատմություն եմ գրում, ինձ համար մեկ է՝ ով կհավատա, ով՝ ոչ, պատմել է զինվորական ընկերներիցս մեկը և հուսով եմ՝ որոշ ժամանակ անց էս պատմությունները ականատեսների միջոցով հատ-հատ գրի կառնվեն և ըստ արժանվույն կգնահատվեն նման տղերքը, ցավոք արդեն հետմահու։ Սեպտեմբերի 13-ի մարտական գործողությունների ժամանակ, երբ հրադադար է լինում և արդեն դիակների փոխանակում պետք է անեն, ադրբեջանցի հրամանատարներից մեկը մոտենում է մեր կողմի ներկայացուցչին, չորս զինվորի մարմին է ցույց տալիս, ասում է՝ «այս տղաների ինքնությունը պարզելուց հետո, ըստ արժանվույն հարգանքի տուրք կմատուցեք, չորս հոգով մինչև վերջ կռվել են մեր մի քանի տասնյակի հասնող զորքի դեմ, մեր կողմը տեսնելով, որ չի կարողանում վերցնել հենակետը, հրետանային ու ԱԹՍ հնարավոր բոլոր միջոցները կիրառել են իրենց ուղղությամբ։
Երբ բարձրացանք դիրք ու տեսանք ընդամենը չորս հոգի են, ուղղակի չէինք հավատում, որ նման բան հնարավոր է։ Անձամբ ես իրենց մարմինների առջև կանգնել, պատվի եմ առել և իմ անձնական զենքից չորս փամփուշտ եմ հանել դրել իրենց կրծքին (իրականում չգիտեմ ինչու են այդպես անում)։ Սարսափելին այն է, որ մինչև հիմա մեր կողմը նույնիսկ 200-ից ավել նահատակների համար նույնիսկ սգո օր չհայտարարեց։ Այս պատմությունները պարտադիր պիտի գրի առնվեն»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ