Հենց այս պահին ինչպես եք բռնել հեռախոսը. պատասխանը շատ բան կպատմի ձեր անձի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ գիտնականների՝ այն, թե ինչպես եք ձեռքում պահում հեռախոսը, կարող է պատմել ձեր անձի մասին:
Հիմնականում այս 4 դիրքերից մեկով են բռնում: Պարզեք, թե դուք անձանց որ տեսակին եք պատկանում:

1. Հռեախոսը բռնել եք մի ձեռքով և տեքստը բութ մատով եք մուտքագրում: Վկայում է ձեր բազմախնդրության մասին: Դուք կազմակերպված եք և կարգապահ, միշտ հասկանում եք, թե ձեզ համար ինչն է լավ և ինչը՝ վատ:
Ավելի շատ սիրում եք խոսել, քան լսել: Իրական սերը տարբերում եք կեղծից:
Հարաբերությունների հարցում չեք շտապում. սպասում եք, որ մարդը վստահություն ձեռք բերի, և միայն հետո եք անկեղծանում:
2. Հեռախոսը պահում եք երկու ձեռքերով, իսկ տեքստը մուտքագրում եք բութ մատով: Ցույց է տալիս, որ պաշտպանության հույս ունեք, ուշադրություն և հոգատարություն եք ուզում: Դուք գրեթե չեք արտահայտում ձեր զգացմունքները, այդ պատճառով էլ ձեր կողակիցը կարող է սիրո պակաս զգալ:
Դուք շատ ուժեղ ինտուիցիա ունեք, ուստի ձեզ ստելը շատ բարդ է:
Դուք պատրաստ եք ջանքեր գործադրել, որ ավելի խորը ճանաչեք ուրիշ մարդու, սակայն երբեմն շտապելը կարող է մոլորեցնել ձեզ, և կա հավանականություն, որ կլինեք այն մարդու հետ, ով արժանի չէ ձեր սիրուն:
3. Հեռախոսը բռնում եք երկու ձեռքով, մուտքագրում եք երկու բութ մատներով:
Բավականին թույլ սիրտ ունեք, հաճախ եք վախենում և ապրումների մեջ ընկնում: Ձեզ հարկավոր է կողակից, ով կկարողանա ձեզ լիովին հասկանալ:Եթե ձեզ աջակցում է հուսալի մարդ, ապա դուք լցված եք ինքնավստահությամբ:
Բավականին բազմակողմանի զարգացած եք, ունակ եք տարբեր իրավիճակներում արագ ադապտացվել: Դուք երեկույթների ժամանակ էներգիայով լի եք և կենսուրախ, լուրջ եք՝ մտավոր բանավեճերում և անհոգ եք՝ ընկերների շրջապատում:
Սակայն սերը՝ բիզնես չէ: Դուք հաճախ չգիտեք, թե ինչպես վարվել, որպիսի գրավեք ինչ-որ մեկի ուշադրությունը: Իսկ երբ գտնում եք ձեր կեսին, նա հասկանում է, թե որքան խորը հոգի ունեք:
4. Հեռախոսը բռնում եք մեկ ձեռքով, տեքստը մուտքագրում եք մյուս ձեռքի ցուցամատով:
Ձեզ հատկանշական է լուռ և հավասարակշռված պահվածքը: Դուք պատրաստեք շատ զոհերի գնալ՝ հանուն ուրիշների:
Ձեզ համար անտանելի են մտերիմների արցունքները: Ձեր սիրելի մարդկանց սխալները ներում եք կայծակնային արագությամբ:
Չնայած նրան, որ անկախատեսելի և հետաքրքիր մարդ եք, երբեմն նախընտրում եք թաքնվել խառնաշփոթից և առանձնանալ, որպիսի լրացնեք էներգիայի պակասը:
Դուք ամաչկոտ եք դառնում, երբ հարցը վերաբերում է հարաբերություններին: Վախենում եք առաջին քայլ անել: Շատերը կարող են կարծել, որ դրա հետևում թաքնված է անտարբերություն, սակայն երբ նրանք ձեզ ավելի լավ ճանաչեն, կարող են տեսնել ձեր իրական ես-ին և հիանալ ձեզանով՝ որպես վառ անհատով:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»
Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն Արոնյան