Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՄենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն

Ալիեւը 5 պահանջ ունի Հայաստանից

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ պլանավորված հանդիպումը տեղի չի ունենա: Այս մասին երեկ հայտարարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում էր Երեւանում ընթացող «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին: Նա հանդիպման չեղարկումը պատճառաբանեց ժամանակի սղությամբ՝ չհստակեցնելով, թե որ երկրի ղեկավարը չի հասցրել պատրաստվել Միշելի ծրագրած հանդիպմանը՝ Փաշինյա՞նը, թե՞ Ալիեւը, ով չմասնակցեց նաեւ հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը։ 
Արդեն ժամեր անց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել՝ մեկնելու Բրյուսել՝ Միշելի եւ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Փաստորեն, Ալիեւն արդեն երկրորդ անգամ է հրաժարվում մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» ստորագրող Նիկոլ Փաշինյանի հետ արեւմտյան հարթակում հանդիպում ունենալուց։

ԱԺ «Հայաստան» խմբակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Ալիեւը չի գնում Բրյուսել այն նույն տրամաբանությամբ, ինչ Գրանադայի դեպքում էր։ 
«Այն, ինչ պետք էր ստանալ Արեւմուտքից՝ Արցախի հետ կապված, Ալիեւը դա ստացավ, հիմա այն, ինչ ուզում է ստանալ Սյունիքից, արեւմտյան հարթակներում դա չեն ընդունում։ Այդ իմաստով Ալիեւն այնտեղից ստանալիք չունի, այդ պատճառով չի գնացել»,- ասաց նա։ Ռուստամյանի խոսքով՝ Ալիեւն իր ուզածը ստանալու համար հենվելու է նախկին եռակողմ պայմանավորվածությունների վրա, դիցուք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ըստ պատգամավորի՝ Ալիեւը փորձում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրել իր պահանջներով, որոնք 5-ն են։ «Նրա պահանջները 5 ուղղություն ունեն՝ Ադրբեջանի ցանկությամբ սահմանազատում եւ սահմանագծում, որը չի ներառում Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետրը, ի դեպ, պաշտոնական Բաքուն երբեք չի ասել, որ ճանաչում է ՀՀ-ի տարածքը։ Կա, այսպես կոչված, անկլավների հարցը, որով Ադրբեջանը վերահսկողություն կստանա մեր ռազմավարական ճանապարհների վրա, դնելու է ռեպարացիայի (վնասների փոխհատուցման` Լ. Ս.) հարցը, քանի որ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է համարում Արցախը։ Ալիեւը հայտարարելու է, որ «ագրեսոր» Հայաստանն օկուպացրել է այդ տարածքները։ Ռեպարացիան նրանք այսօր գնահատում են մոտավորապես 100 միլիարդ դոլարի կարգի, որը, բնականաբար, վերջնական թիվը չէ։ Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստան փախստականների վերադարձի հարցն է առաջ բերելու, իսկ սա ենթադրում է Հայաստանի համար լուրջ դեմոգրաֆիկ խնդիրներ։ Հայաստանի այն բնակավայրերը, որտեղ մինչեւ 1988 թվականն ապրել են ադրբեջանցիներ, Ալիեւը պահանջելու է, որ կրկին վերադառնան։ Հայաստանում գրեթե տեղ չկա, որ ադրբեջանցիներ ապրած չլինեն։ Վերջապես՝ Հայաստանից պահանջվող այն ճանապարհը, որը, ըստ Ալիեւի, չի կարող ունենալ միջպետական ճանապարհի կարգավիճակ, որն առաջարկում է հայկական կողմը»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը։ 
Հայաստանի ԱԳ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Երեւանն արդեն ստացել է «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական կողմի առաջարկները՝ չմանրամասնելով, թե ինչ են դրանք պարունակում եւ որքանով են հակասում Հայաստանի ուղարկած առաջարկներին։ 

Լրագրողները հետաքրքրվել են՝ Բաքուն չի՞ հրաժարվում արեւմտյան ձեւաչափից, քանի որ հայտարարել էր, որ պատրաստ են բանակցություններ վարել Վրաստանում։ Կոստանյանն ասել է, թե ձեւաչափերի մշտական փոփոխությունը լրջագույն կասկածներ է հարուցում․ «Կասկածելի է՝ արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով, թե՞ իրենք ընդամենը մի ձեւաչափից մյուսն են փորձում անցնել եւ այդպես կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից խուսափել»։

Արմեն Ռուստամյանը ենթադրում է, որ պաշտոնական Բաքուն իր առաջարկների մեջ ներառել է վերեւում թվարկված 5 կետերը։ «Մենք տեղյակ չենք այդ տեքստի բովանդակությունից, բայց որ Ադրբեջանն իր պահանջներից չի հրաժարվում, դա ակնհայտ է»։ Ալիեւը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29․800 քառակուսի կիլոմետրով,  անորոշ է մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանի ցանկությունը, մինչդեռ առավել որոշակի է նոր պատերազմի վտանգը։ Ըստ Ռուստամյանի՝ Ալիեւը հենց դրան է տանում։ «Այն, ինչ Ալիեւը չի ստանում բանակցություններով, փորձում է ստանալ պատերազմով»,-շեշտեց նա։