Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն
Հասարակություն

Տունս քանդին պրծան, թե էլ ինչ կանեմ էսքանից հետո, էական չէ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ տեղեկացանք, որ Պեմզաշենում շահադիտական դրդումներով, առանձնակի դաժանությամբ մոր եւ երկու անչափահաս երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում է կատարվել քննությունը, պարզվել է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Ա. Բ.-ն, ով 2022թ. հոկտեմբերի 28-ին ՌԴ-ից ժամանել էր Պեմզաշեն, նույն բնակավայրի բնակչուհի Զ. Մ.-ին իր հետ արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է: Ա. Բ.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Զ. Մ.-ի ամուսնու հետ, տեղեկացել է, որ կինը նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել ամուսնուն: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «մտավախություն ունենալով, որ վերջինս կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով տվյալ տեղեկատվության բարձրաձայնման արդյունքում իրենց համայնքում իր հեղինակազրկումը, այդ ամենը թույլ չտալու եւ կանխելու նպատակով, ընկերոջից, ով հանդիսանում է Զ. Մ.-ի ամուսնու հորեղբորորդին, ճշտումներ է կատարել Զ. Մ.-ի ամուսնու՝ ՀՀ վերադառնալու մոտավոր օրվա մասին եւ իր ազգական, նույն բնակավայրի բնակիչ Վ. Բ.-ի հետ հանդիպման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով վերջինիս սոցիալական վատ վիճակի մասին եւ օգտվելով այդ հանգամանքից, տեղեկացրել է նրան Զ. Մ.-ի տանը ենթադրաբար գումար լինելու, ինչպես նաեւ՝ վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու եւ դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մասին»:

Հանցագործները նախապես համաձայնության են եկել եւ դեպքի օրը՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 00:00-ի սահմաններում ապօրինի մուտք են գործել զոհի տուն: Երբ միջանցքում Զ. Մ.-ն նկատել է նրանց, Ա. Բ.-ն բռունցքով հարվածել է կնոջ գլխին, եւ վերջինս, գիտակցությունը կորցնելով, ընկել է հատակին, որից հետո Վ. Բ.-ն եւ Ա. Բ.-ն, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, դանակով հարվածներ են հասցրել Զ. Մ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Զ. Մ.-ի բղավոցներից միջանցք են դուրս եկել նրա անչափահաս երեխաները՝ 07.12.2010թ. ծնված դուստրը եւ 12.06.2014 թվականին ծնված որդին: Տեսնելով երեխաներին՝ Վ. Բ.-ն եւ Ա. Բ.-ն թելով նախ կապել են տղայի ոտքերը եւ ձեռքերը, ապա՝ աղջնակի ձեռքերը, ինչից հետո նաեւ կապել են Զ. Մ.-ի ձեռքերը եւ քարշ տալով՝ նրան տեղափոխել են ննջասենյակ։ Այնտեղ երեխաների ներկայությամբ, հաշվի առնելով Զ. Մ.-ի ողջ լինելու հանգամանքը, առանձնակի դաժանությամբ շարունակել են դանակով հարվածներ հասցնել վերջինիս։ Ընդհանուր առմամբ ստացած 11 մարմնական վնասվածքների արդյունքում կինը մահացել է: Վ. Բ.-ն եւ Ա. Բ.-ն, համոզված լինելով, որ անչափահաս տղա երեխան ճանաչել է իրենց, կատարվածը թաքցնելու նպատակով, առանձնակի դաժանությամբ սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռեւս չմահացած Զ. Մ.-ի եւ նրա անչափահաս դստեր ներկայությամբ խմբով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դանակով հարվածներ են հասցրել անօգնական՝ ոտքերը եւ ձեռքերը կապված վիճակում գտնվող տղա երեխայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ՝ այդկերպ առանձնակի դաժանությամբ սպանելով անչափահաս երեխային:

Քննությամբ նաեւ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ. Բ.-ն, Զ. Մ.-ին եւ նրա որդուն սպանելուց հետո, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի անօգնական վիճակն օգտագործելով, հագուրդ տալով իր սեռական ցանկություններին, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո, համոզված լինելով, որ աղջնակը ճանաչել է իրենց, Վ. Բ.-ն եւ Ա. Բ.-ն իրենց կողմից կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, դիտավորությամբ, դանակով երկու հարված են հասցրել անչափահաս աղջնակի կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած թափանցող մարմնական վնասվածքներ՝ սպանելով երեխային: 

Ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանը, «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ իր համար որեւէ նոր բան չկա, սակայն վստահ է, որ իրավապահներն ամեն գնով հանցագործներին ամենադաժան պատժին են արժանացնելու։ «Ինձ համար որեւէ նոր բան չկար, ես տեղյակ եմ եղել էս ամենից: Դեռեւս դատական նիստ նշանակված չէ, բայց ինձ թվում ա, որ ամեն ինչ արդար ա, էսքան վախտ չի եղել, որ բանըմ նորմալ չեղնի, սաղ էլ նորմալ է եղել»,- նշում է նա: Հարցին, թե որտեղ են մեղադրյալների ընտանիքի անդամները, դեռ ամիսներ առաջ ոստիկանները հսկում էին նրանց առանձնատները, մեր զրուցակիցն ասաց. «Գրողի ծոցն են…. Մի վախտ էստեղ էին, եկան, հետո գնացին: Ես ոչ մեկին չեմ տեսել: Ես նրանց հետ խոսալու չունեմ, որ տեսնեմ, ուրիշ բան կանեմ: Դուք որ իմ տեղն եղնեք, ի՞նչ կանեք: Ինչ վերաբերում է ինձ հետ մտերիմ լինելուն, գյուղի տղա ենք եղել, ստեղ սաղ էլ սաղի հետ մտերիմ են»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվում դաժան սպանության զոհ դարձած ընտանիքի հայրը: Մամուլում գրվեց, որ նա ամուսնացել է եւ նոր ընտանիք կազմել։ «Յոլա կերթանք, էլի, եկեք, ի՞նչ կլինի՝ անձնականից չխոսանք: Ինչ ասես՝ կարա լինի: Ինչ եղավ՝ եղավ, տունս քանդին պրծան, թե էլ ինչ կանեմ էսքանից հետո, էական չէ»,- նշեց նա: Հարցին՝ հանցագործների հետ առերեսում ունեցե՞լ եք, մեր զրուցակիցն ասաց. «Մի անգամ պիտի լիներ, հրաժարվեցին, ու էդպես»: Մենք նաեւ դիմեցինք մեղադրյալ Արկադի Բարսեղյանի փաստաբանին՝ Քննչականի տարածած հաղորդագրության վերաբերյալ, սակայն փաստաբանն ասաց, որ ոչինչ չի ցանկանում խոսել, ասելու ոչինչ չունի: