Դու բանկոմատ չես, որ մենակ փող տաս, մինչև քեզ 30 տարի անվճար են տվել, Իuկանդեր էլ են տվել. Մամիջանյան
Փաշինյանը ու իր խմբակցությունը առկա դաշնակիցների հետ հարաբերությունները «դոռդ ու բեշ»-են արել, հիմա էլ նոր գործընկերներ են որոնոմ:
Մամիջանյանը նաև նշեց, որ ինքը որպես ՀՀ քաղաքացի, միշտ չէ, որ գոհ է լինում ռազմավարական դաշնակցի, նաև այլ գործընկերների, միջազգային կառույցների գործելաոճից։
«Բայց իմ և իշխանության տարբերությունը նրանում է, որ ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում ԱԺ պատգամավորի արժեքը, երբ գործընկեր երկրների դեմ հնչեցնի մեղադրանքներ։ Դրա համար այլ միջոցներ կան՝ փակ հանդիպումներ»,-ասաց նա։
Ըստ Մամիջանյանի՝ պատճառաբանությունը, թե զենք չեն վաճառում, իմ համար ընդունելի չի,
«Դու բանկոմատ չես, որ մենակ փող տաս: Եթե զենք չեն վաճառել, դա քո մեղքնա, մինչև քեզ 30 տարի վաճառել էլ են, անվճար էլ են տվել, Իսկանդեր էլ են տվել, իսկ հիմա փամփուշտ էլ չես կարողանում բերես»,- ասել է նա: