Ինչ է ստեղծում Ռուսաստանը Ադրբեջանի հետ համատեղ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է Ադրբեջանի հետ ստեղծել «պարզեցված մաքսային միջանցք» և իրականացնել մաքսային հսկողության արդյունքների փոխադարձ ճանաչման նախագծեր։
Ինչպես հայտնում է Report-ը՝ վկայակոչելով ռուսական մամուլին, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։
Նրա խոսքով, ռուսական առևտրային արդյունաբերությունն արդեն կենտրոնացած է Արևելքի և հարավի երկրների հետ փոխգործակցության վրա։
Դավիդովն ընդգծել է, որ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքների շնորհիվ հնարավոր է դարձել 35%-ով ավելացնել բեռնաշրջանառությունը։
«Ռուսաստանը նախատեսում է լոգիստիկ երթուղիներ իրականացնել բարեկամ երկրների հետ պարզեցված սխեմայով, բացի Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցքից»` կզարգացվեն տրանսպորտային ուղիներ Իրանի, Սիրիայի, Թուրքիայի և Չինաստանի հետ»,- ասել է նա։
Նա նշել է, որ երկրների միջև ապրանքների պարզեցված փոխադրումների նախագիծը կնվազեցնի վարչական ապարատի բեռը և կհեշտացնի բուն փոխադրման գործընթացը։
«Բացի այդ, Ռուսաստանը Ադրբեջանի, Չինաստանի և Մոնղոլիայի հետ իրականացնում է մաքսային հսկողության արդյունքների փոխադարձ ճանաչման նախագծեր, որոնց գործնական ազդեցությունը կարևոր է, ընդլայնել մասնակիցների շրջանակը, մեծացնել առևտրի ծավալները, բարձրացնել ապրանքների մատակարարման շղթաների թափանցիկությունն ու անվտանգությունը», - հավելել է Դավիդովը:




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...