Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների գործողությունների. տեսանյութՆիկոլ Փաշինյանի վերընտրվելը գտնվում է ընդդիմադիր դաշտի ձեռքերում. Նաիրի Սարգսյան Ինժեներները ստեղծել են առանց մարտկոցների արևային էներգիայով աշխատող կվադրոկոպտեր Մեզ նվաստացնողը մեր կառավարությունն է. մենք չունենք ազգային իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻնչպե՞ս չդառնալ «ֆուտբոլի գնդակ» տարածաշրջանում. ՀայաՔվե Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ո՞ր ժամանակաշրջաններում է ապրել առավել անվտանգ ու խաղաղ. Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե ինչու են մեր երկրում պետական ծախսերն ու պարտքն աճում, բայց հարյուր հազարավոր մարդիկ շարունակում ապրել ծայր աղքատության մեջ. Ա. ՉալաբյանԵկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչ է լինելու հաջորդը «Եթե գյուղերը դատարկվեն, դրանով կկորցնենք ամեն բան». «Փաստ» Դրական տեղաշարժերի հետ՝ տնտեսության կայուն և որակական աճի խոչընդոտներ, վտանգավոր միտումներ. «Փաստ» Սեփական մշակութային ժառանգության և արտաքին մշակութային հոսքերի հակադրությունը. «Փաստ» «2026 թվականի ընտրությունները պետության համար գոյաբանական խնդիր են, ընտրությունների ճակատագիրն ընդդիմության ձեռքում է». «Փաստ» Եկեղեցին թուրք-ադրբեջանական շահերի ստվերում Ո՞ւմ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը.... «Փաստ» Տարեվերջին կառավարությունը զբաղված է փող «քերելով». «Փաստ» Ի՞նչ է լինում, երբ մեկ անձը Հայաստանում չէ. «Փաստ» Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազելու փոխարեն, աճել են պետական պարտքն ու կառավարության պարգևավճարները. Աշոտ ՄարկոսյանԱնընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ․ Ռոբերտ ԱմստերդամԵրբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանիցԻմ վերաբերմունքը Ադրբեջանից գնված նավթամթերքին․ Վահե Դարբինյան
Հասարակություն

Իրեր, որոնք արգելված են Հայաստանից Ռուսաստան ուղարկել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայփոստ»-ից Iravaban.net-ը տեղեկանում է․ «Ռուսաստանի Դաշնության նշանակված օպերատորը Միության անդամ-երկրների նշանակված օպերատորներին տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունները միավորող Մաքսային միության ստեղծման կապակցությամբ մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով 2010թ. հուլիսի 1-ից արգելված է միջազգային փոստային առաքանու ներդրանքով ուղարկել հետևյալ անձնական օգտագործման իրերը.

Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծման նպատակով.

1. Տեսալսողական նյութեր և հրատարակություններ.
– որոնք պարունակում են ծայրահեղական և տեռորիստական գործունեության կոչեր կամ տեռորիզմի հասարակական հիմքեր,
– որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ,
– որոնք արտադրված են կամ առաքված` խախտելով ընտրությունների և եվրասիական տնտեսական ընկերության Մաքսային միության անդամ-երկրների հանրաքվեների վերաբերյալ օրենքի պահանջները,
– որոնք նպաստում են նացիստական խորհրդանիշի և տարբերանշանի տարածմանը,
– որոնք պարունակում են այլ տեղեկատվություն, որը կարող է վնասել Ռուսաստանի Դաշնության հասարակական և տնտեսական շահերին, նրա քաղաքական անվտանգությանը, քաղաքացիների առողջությանը և բարոյականությանը:

2. Ցանկացած տեսակի զենք (և դրանց մասեր), զինամթերք (և դրանց մասեր), կառուցվածքով քաղաքացիական ծառայության համար նախատեսված զենքերին համանման իրեր

3. Վտանգավոր սննդամթերք

4. Հատուկ տեխնիկական սարք գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով

5. Թունավոր նյութեր, որոնք չեն հանդիսանում նարկոտիկ և հոգեմետ նյութերի նախորդողներ

6. Թմրեցուցիչներ, հոգեմետ նյութեր և դրանց նախորդողներ, ներառյալ դեղամիջոցների տեսքով

7. Մարդու օրգաններ, արյուն և դրանց բաղադիչներ

8. Ցանկացած տեսակի և վիճակի բույսեր ու սերմեր

9. Կենդանի կենդանիներ, բացառությամբ մեղուների, տզրուկների և շերամորդերի

10. Օզոնային շերտը քայքայող նյութեր

11. Կոշտ օրգանական աղտոտիչների մասին 2001թ. մայիսի 22-ի Ստոկհոլմի Կոնվենցիայի Ա և Բ հավելվածների դրույթներին համապատասխանող բույսերի պաշտպանության միջոցներ

12. Ջրային կենսաբանական աղբյուրների ձկնորսական գործիքներ.
– միաթել հյուսվածքից, նեյլոնից կամ այլ պոլիամիդներից ձեռքով կամ մեքենայով պատրաստված արհեստական ձկնորսական հյուսված ցանցեր, որոնց թելի տրամագիծը 0,5 մմ-ից փոքր է և ցանցի մեկ վանդակի չափսերը 100 մմ-ից ցածր են (ցանցի վանդակի մեկ կողմի երկարությունը փոքր է 50 մմ-ից)
– ձկնորսական էլեկտրական համակարգեր և սարքավորումներ` բաղկացած կոնդուկտորներով և մարտկոցներով ազդանշանային էլեկտրական շարժիչներից, որոնք միասին կատարում են ջրային կենսաբանական աղբյուրների (ձկան որսի) դուրս նետում էլեկտրական հոսանքի օգնությամբ

13. Ռադիոակտիվ նյութեր

14. Մշակութային արժեքներ

15. Փչացող սննդամթերք

16. Ցանկացած տեսակի թանկարժեք քարեր, բնական ադամանդ, բացառությամբ ոսկերչական իրերի

17. ՀՓՄ դրույթներով նախատեսված առաքման ենթակա այլ արգելված իրեր:

Ռուսաստանի Դաշնության տարածքից արտահանման նպատակով.

1. տեսալսողական նյութեր և հրատարակություններ.
– որոնք պարունակում են ծայրահեղական և տեռորիստական գործունեության կոչեր կամ տեռորիզմի հասարակական հիմքեր
– որոնք ունեն պոռնոգրաֆիկ բնույթ
– որոնք արտադրված են կամ առաքված` խախտելով ընտրությունների և եվրասիական տնտեսական ընկերության Մաքսային միության անդամ-երկրների հանրաքվեների վերաբերյալ օրենքի պահանջները:

Ստորև նշված իրերը պատկանում են պայմանականորեն ընդունվող տեսակին, որոնք առաքվում են միջազգային փոստային առաքանու ներդրանքով որպես անձնական օգտագործման իրեր և պահանջում են իրավասու ազգային ստուգող մարմնի համապատասխան թույլտվություն.

– կոդավորող և գաղտնազերծող սարքավորումներ, որոնք ունեն կոդավորման գործառույթ․
մեղուներ, տզրուկներ, շերամորդեր»,-նշվում է իրազեկման մեջ: