Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց
Հասարակություն

Մահացածները մայր եւ որդի էին, գյուղի անասնաբույժն էր․ մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Երեկ ուշ երեկոյան Սպիտակ-Գյումրի ճանապարհին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով ուղևորներից երկուսը մահացել էին :hraparak.am-ի տեղեկություններով՝ մահացածները մայր եւ որդի են: Տուժածների հարազատներից hraparak.am-ին պատմեցին, որ ավտոմեքենայում եղել են նաև մահացածի կինը, երկու որդիները, որոնք բարեբախտաբար փրկվել են: Ընտանիքը Շիրակի մարզի Ազատան համայնքից է, ընտանիքի հայրը՝ ավտովթարի 45-ամյա զոհը համայնքի անասնաբույժն էր, որին բոլորն էին հարգում ու սիրում, որդիներից մեկն այս պահին ծառայության մեջ է, հարազատների խոսքերով՝ սպասում են նրան, որպեսզի կարողանա գալ եւ վերջին հրաժեշտը տա տատիկին եւ հորը:

Մեզ պատմեցին նաև, որ դեպքի օրը ընտանիքը հարսանիքի է մասնակցել, ավելին՝ հարսանքավորներ են եղել, եւ հաշվի առնելով, որ հնարավոր է վերադարձին փոքր-ինչ գինովցած լինեն, նախապես տաքսի են պատվիրել, եւ ըստ վերջին տվյալների վարորդի վիճակը բավականին ծանր է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 01։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ քաղաքի ալրաղացի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ֆ. Ա.-ն (ծնված 1980 թ.), Հ. Մ.-ն (ծնված 2013 թ.) և Ս. Մ.-ն (ծնված 2006 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ֆ. Ա.-ի և Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս․ Մ.-ն և Ջ․Ս.-ն տեղափոխվել են Գյումրու ԲԿ:

Փրկարարները Ս. Մ.-ին (ծնված 1953 թ.) և Ջ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ Ա. Մ.-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել պարեկային ծառայության աշխատակիցների ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ա. Մ.-ի և Ս. Մ.-ի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։