ԱՄՆ-ը աջակցում է ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում․ դեսպանություն
Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանում:
Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանությունից:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր դեսպանությունից, թե հնարավո՞ր է արդյոք Միացյալ Նահանգները ևս միանա դիտորդական առաքելությանը՝ հաշվի առնելով, որ կան հավաստի տեղեկություններ ԵՄ առաքելության ընդլայնման վերաբերյալ։
Դեսպանատնից միայն նշել են, որ ողջունում են գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում փոխվստահություն կառուցելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար կառուցողական մթնոլորտ ապահովելու հարցում։
«Միացյալ Նահանգները ամուր աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է ԱՄՆ դեսպանության պատասխանում։
Հոկտեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ, որից հետո առաքելությունը հայտնեց, թե կողմերը քննարկել են Եվրամիության առաքելության մանդատն ու հայ-ադրբեջանական սահմանի անվտանգային զարգացումները։




















Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ Կարապետյան
Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարի...
30-ամյա վարորդը մшհացել է
ԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ն...
Ամփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը
Էդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և ք...
«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում
Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան
65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. Փաշ...
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին