Հայաստանի տարբեր համակարգերում պուճուր նիկոլիկներ կան․ Աշոտյան
Դատավորն անարդար է։ Ինձ թվում է՝ Իլոն Մասկը, Գեյթսը իրենց գործերը պիտի թողնեն, որ գան ձեր հետևից, հարգաժա՛ն դատավոր. հինգ ժամ տևեց նիստը, ցանկացած արհեստական բանականություն կկախեր այդքան ինֆորմացիա մշակելուց և արդար որոշում կայացնելուց։ Այս մասին դատարանում հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Իսկ մեր դատավորը, շարունակեց նա, անգամ առանց շունչ քաշելու մարսեց այդ ինֆորմացիան:
«Սա հրաշք է, սա բանակության նոր ռեկորդ է»,- հեգնեց Աշոտյանը։
Նրա խոսքով, շատ խորհրդանշական է, որ այսօր քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրն է։
«Մեր Հայաստանում էլ կան քաղաքական հետապնդումների զոհեր։ Հայաստանի թիվ մեկ խնդիրը այն է, որ պուճուր նիկոլիկներ կան տարբեր համակարգերում` ԱԺ-ում, դատական իշխանությունում և այլն»,- ասաց Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում