36-ամյա կնոջը փորձել է սպանել իր 39-ամյա ծանոթը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01:20-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն դանակահարել են: Նույն օրը՝ ժամը 02:50-ին, ահազանգ է ստացվել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, երկկողմանի պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի կին բնակիչ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոստիկանություն զանգահարած և հիվանդանոց տեղափոխված անձը Երևան քաղաքի 36-ամյա բնակչուհի է, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս հանդիսանում է տուժողի ծանոթը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 39 տարեկան:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս տուժողին վերոհիշյալ վնասվածքները հասցրել է՝ իր անձնական բնույթի առաջարկին վերջինիս չհամաձայնելու պատճառով:
Վարույթի շրջանակներում կատարվել են քննչական անհրաժեշտ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, իրեր, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործության միջոց հանդիսացած դանակը՝ արնանման հետքերով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ:
Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է:
Որոշում է կայացվել՝ կասկածյալի հագին եղած հագուստներն առգրավելու մասին։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ