Լևոն Մնացականյանի՝ ադրբեջանական բանտում սպանության լուրերի մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին չի կարող մեկնաբանել լուրերը, թե Բաքվի կողմից գերեվարված ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ադրբեջանական բանտում դաժանաբար ծեծի է ենթարկվել և սպանվել:
Նկատենք, որ Մնացականյանի սպանության մասին լուրերը տարածել է ազատամարտիկ, Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հայտարարելով, թե սպաների շրջանում լայն տարածում է ստացել այս տեղեկությունը։
Ամատունու խոսքով՝ մասնավոր դեպքերի հետ կապված կոմիտեն որևէ տեղեկություն չի տրամադրում և չի հանրայնացնում։
«Ընդհանուր կարող եմ ասել, որ բոլորին, այդ թվում՝ նաև ձեր նշած անձին, մենք տեսակցել ենք Բաքվում հոկտեմբերի 20-ին։ Այդ ընթացքում բոլոր հարցերն առանձնազրույցների ժամանակ քննարկվել են անձանց հետ։ Դա մեր ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում է։ Բացի զրույցներից և պահման պայմանների վերահսկողությունից, նաև յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Մենք շարունակ կապի մեջ ենք նաև Հայաստանում նրանց ընտանիքի անդամների հետ։ Իսկ մասնավոր դեպքերի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հանրային հարցերին, լուրերին, որոնք պտտվում են, Ամատունու խոսքով, որևէ մեկնաբանություն անել չեն կարող, քանի որ ցանկացած հարց, որը վերաբերում է անձանց պահման պայմաններին, նրանց հանդեպ վերաբերմունքին, դրանք քննարկում են այդ երկրի իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում, եթե դրա կարիքը կա, և ընտանիքի հետ, իսկ հանրության հետ այդ հարցով որևէ մեկնաբանություն չեն կարող տալ։
«Դա հանրային հարց չէ, այլ մասնավոր է և այդ մարդկանց ճակատագրի հարցն է»,- ընդգծեց Ամատունին։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին