Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Րոպեներ առաջ Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Mehr գործակալությունը:
Օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Ցնցումն ունեցել է Ռիխտերի սանդղակով 5 բալ ուժգնություն:Երկրաշարժը տեղի է ունեցել Հարավային Խորասան նահանգի Շուսեֆ քաղաքում։
Նախօրեին հաղորդվել էր, որ հոկտեմբերին Իրանում գրանցվել է ավելի քան 1,070 երկրաշարժ: Այս մասին վկայում են Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտին առընթեր Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի սեյսմոգրաֆիական ցանցերի վիճակագրության տվյալները: