Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար Ղումաշյան
Հասարակություն

Լևոն Մնացականյանի սպանության մասին ինձ հայտնել են Արցախից Հայաստան եկած սպաները. գնդապետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երկու օր է՝ համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե Բաքվում խոշտանգումների ենթարկելով սպանել են Արցախի նախկին պաշտպանական բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին։ Մենք փորձեցինք գտնել, թե ով է այս լուրի աղբյուրը, պարզվեց` գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն է, ում հետ զրուցեցինք` հասկանալու համար, թե որտեղից նրան նման տեղեկատվություն։  

Նա մեզ հետ զրուցում նշեց. «Ես եմ օրեր առաջ նման հայտարարություն արել` «Հայելի» ակումբում, արտահայտել եմ իմ մտավախությունները: Չեմ բացառում, որ Բաքվում սպանել են Լևոն Մնացականյանին։ Իմ նպատակն է, որ այս խնդրով զբաղվի Կարմիր խաչը, ՀՀ-ում գործունեություն իրականացնող դեսպանատները, որոնք կարծես «Նիկոլական քաղաքականություն» են վարում։ Վերջիվերջո, վերջերս էր Ալիևը հայտարարել, որ Ադրբեջանում կան երեք գերի` դեռ 44օրյա պատերազմի ժամանակ գերեվարված, բայց մեր գերեվարվածները 230-ն էին, և այս մասով ո'չ Կարմիր խաչը, ո'չ դեսպանատները, ո'չ իշխանությունները ոչ մի հայտարարություն չեն արել։ Լևոն Մնացականյանի սպանության մասին ինձ հայտնել են Արցախից Հայաստան եկած սպաները, և նշել են, որ Մնացականյանին խոշտանգում են հենց հայերը, ովքեր գերեվարվել են 2020թ-ին, այդ կերպ Ադրբեջանը ցույց է տալիս առանձնակի դաժանություն։ Ես գիտեմ, որ ծանր է նաև Դավիթ Բաբայանի վիճակը, որին ևս խոշտանգումների են ենթարկում։

Եվ երբ ասում են՝ նման բաներ մի ասեք` հարազատները ծանր են տանում այս հայտարարությունները, ես հարկ եմ համարում նշել, որ հարազատների համար ամենածանր լուրը եղել է այդ մարդկանց գերեվարության լուրը լսելը, և թե ինչ կանեն այդ մարդկանց հետ Բաքվի բանտերում, դժվար չէ ենթադրել։ Ես հայտնել եմ իմ մտավախությունը, թող համապատասխան կառույցները զբաղվեն այդ մարդկանց հարցերով, տրամադրեն  ինֆորմացիա և պաշտպանեն նրանց իրավունքները»,- նշեց Հովհաննիսյանը։