Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Եվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում վաղը տպագրվելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը․ Իվետա ՏոնոյանԱլբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung

Ինչ ամբիցիաներ ու վախեր ունի Բաքուն

Հայաստանը, ինչպես հայտնի է, Ադրբեջանին մի շարք առաջարկներ է ներկայացրել՝ խաղաղության պայմանագրի կնքման կապակցությամբ: Իսկ օրերս ՀՀ փոխնախարարներից մեկը Թբիլիսիում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է գազ գնել Ադրբեջանից եւ այլն։ Դա, իհարկե, անվտանգության եւ էներգետիկայի ոլորտի մասնագետներն անհնարին են համարում, գոնե` այս պահին, բայց շատ փորձագետների կարծիքով, այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երեւանը փորձում է օրակարգը փոխել եւ ամեն գնով խաղաղության դարաշրջան բացել:

Սակայն Բաքվից պաշտոնական մակարդակում կարծես թե դեռ չեն շտապում արձագանքել մեր խնդրանք-առաջարկներին: Իսկ ադրբեջանական փորձագիտական մակարդակում արձագանքները, մեղմ ասած, ոչ միանշանակ են եւ բավականին թշնամական։ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, օրինակ, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ Երեւանի առաջարկներն ընդամենը սեփական շահերին համապատասխանող քայլեր են, եւ ինքը հակված չէ մտածելու, որ Երեւան-Բաքու հարաբերություններում ինչ-որ լուրջ գործընթաց է տեղի ունենում։ Ուշագրավն ադրբեջանցի նախկին նախարարի արտահայտած մտքերի մեջ, սակայն, ոչ այնքան բովանդակային կողմն է, որքան բացասական տոնայնությունն ու վերաբերմունքը, այն, չենք վարանի ասել` քամահրանքը, որով նա խոսում է Հայաստանի եւ Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու մասին։

Զուլֆուղարովն ասում է. «Հայաստանը դեռ երկար է շահավետ առաջարկներ անելու Ադրբեջանին եւ խնդրելու, որ Բաքուն Հայաստանը որպես տարանցիկ երկիր դիտարկի»։ Մյուս կողմից, դատելով Զուլֆուղարովի խոսքից, գոնե փորձագիտական մակարդակում, ադրբեջանական կողմի մոտ կա ընդգծված, եթե ոչ տոտալ անվստահություն Հայաստանի նկատմամբ, ինչպես նաեւ առկա է փաստերի խեղաթյուրումն ու պետական քարոզչական թեզերն ամեն գնով առաջ տանելու մտայնությունը: Այս պահին Հայաստանը եւ աշխարհը խոսում են Արցախում էթնիկ զտում իրականացնելու, Արցախը հայաթափելու մասին, իսկ զուլֆուղարովները խոսում են Հայաստանի կողմից 90-ականներին իրականացված էթնիկ զտումների, իրենց տարածքների օկուպացիայի եւ ոչ միայն Արցախի նախագահներին, այլեւ Հայաստանի պետական գործիչներին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին պատժելու մասին եւ հարց են բարձրացնում, թե Նիկոլ Փաշինյանը պետք է ընդունի դա եւ իրենց հանձնի այս գործիչներին, որ Ադրբեջանի օրենքներով նրանց պատժեն: Զոհի եւ հանցագործի տեղերը փոխելու, իրենց հանցագործությունները որպես արդարության հաստատում ներկայացնելու ոճը, իհարկե, բոլոր ադրբեջանցիներին է բնորոշ, բայց մենք թույլ ենք տվել, որ այս բարբաջանքները շրջանառվեն եւ տիրաժավորվեն` հասնելով աշխարհի տարբեր երկրներ:

Ադրբեջանի ԱԳ այս վայ-նախարարը խոսում է նաեւ Հայաստանի սահմանների եւ տարածքային ամբողջականության մասին, կասկածի տակ է դնում Զանգեզուրի՝ հայկական լինելը եւ Հայաստանի 12 հազար քառակուսի կիլոմետրն է համարում օրինական, իբրեւ թե «ժամանակին տեղի է ունեցել պատմական անարդարություն, եւ իրենց տարածքները տրվել են Հայաստանին»։ Բայց մի բան ուշագրավ է, որ լրագրողը հարցադրումներ է անում, որոնք ավելի գրագետ ու տրամաբանական են, քան նման բարձր պաշտոն զբաղեցրած պաշտոնյայի արտաբերած անհեթեթությունները: Նա մասնավորապես հարցնում է. եվրոպացիները կարող են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի տնտեսության դեմ` անհատական, ոլորտային սանկցիաներ, կարող են արգելանք դնել ՍՈԿԱՐ-ի թղթակցային հաշիվների վրա, Արեւմուտքում մեր ունեցվածքը կարող են սառեցնել ու արգելանք դնել: Հարցին արձագանքում է հարցով` ինչի՞ հիման վրա. «Հայաստանի տարածքային ամբողջականության», սրան էլ արդեն հետեւում է այն բարբաջանքը, թե Հայաստանի տարածքը ճանաչված չէ, մենք կարող ենք հիմք ընդունել 1925 թվի կամ 1929 թվի փաստաթղթերը:

Նման հարցազրույցները վկայում են, որ Բաքուն գոնե այն մակարդակում, որում հանդես է գալիս Զուլֆուղարովը, բավականին վճռական է տրամադրված եւ հակված է Հայաստանից մինչեւ վերջին շապիկը «պլոկելու»։