Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյանվ20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր ԿամենդատյանՄեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալՊարգևավճարը չունի վերին շեմ, իրավական սահմանափակումները բացակայում են․ Արեգ ՍավգուլյանՊատմական շրջադարձ ԵՄ-ում. Քամու և արևի էներգիան առաջ են անցել հանածո վառելիքիցՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը միացել են հազարավոր մարզիկներ (տեսանյութ) Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնությունԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Տիկին Թագուհի Ասլանյանի հետ զրուցել ենք հետվճարի շուրջ իշխանական խարդախությունից. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունը
Հասարակություն

ՊՆ-ն տեղեկացնում է

ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ»  հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել  և  «ՈՄԱ»-ն  «պաշտպանական երկրորդ գծում»,  ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում  ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից։

Ռազմական գերատեսչությունից նաև պարզաբանել են, որ «ՈՄԱ»-ի հիշյալ նախաձեռնությունն, ինչպես նաև առհասարակ որևէ  դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։

«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում  նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։ ՀՀ պետական բյուջեից ՊՆ-ին այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին  բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- մատնանշել են ՊՆ-ից։

No description available.

Մինչդեռ ՈՄԱ-ի ծրագրերի պատասխանատու Էդգար Մարգարյանը՝  Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ «Գմբեթ 2» նախագծով սահմանային գոտում կառուցվող փայտահողային պաշտպանական կետերի մասին ՊՆ-ն տեղյակ է։

Նրա փոխանցմամբ՝  փայտահողային պաշտպանական կետեր կառուցում են սահմանային գոտու 2-րդ և 3-րդ պաշտպանական գծերում։

«Այդ պաշտպանական կետերը բլուրների շուրջ ենք կառուցում, քաղաքների շուրջ՝ դիրքերի հետևի հատվածներում։ ՊՆ-ն գիտի, թե ինչ ենք անում, միասին ենք որոշում։ Հրամանատարությունը տեղյակ է, գալիս են, նայում են, ընդունում են։ Տեղ կա, որ տագնապների ժամանակ իրենք այդտեղ են նստում՝ «Գմբեթ»-ի կառուցած կետերում, որովհետև դա իրենց թիկունքն է։ Տեղեր էլ կան, որ թույլ չեն տալիս»,- մեկնաբանեց ռազմահասարակական ՀԿ-ի ծրագրերի պատասխանատուն։

ՈՄԱ-ի ներկայացուցիչի պնդմամբ՝ իրենք որևէ պաշտպանական կետ կառուցելու հարցում չեն կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել, այդ ամենը փոխադարձ պայմանավորվածությամբ է տեղի ունենում։

«Տեղում հրամանատարը գիտի, թե ինչ է կատարվում, մենք չեն կարող գալ, ինքնագլուխ որևէ բան կառուցել, թողնել-գնալ և իրենց ոչինչ չասել»,-հայտնեց նա։

Նշենք, որ ՈՄԱ-ի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Գմբեթ 2» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր։

Մինչ այս եղել է «Գմբեթ 1»-ը, որի ընթացքում կառուցվել են երկարաժամկետ պաշտպանական կետեր։

Ծրագրով 80 կրակակետ արդեն կառուցվել է, ևս 25-ը կառուցման փուլում է։

Արցախում տեղի ունեցող իրավիճակից ելնելով՝ ավելացել են ՈՄԱ-ի «Գմբեթ 2»-ի աջակիցները՝  երգիչներ, բլոգերներ դերասաններ, ուսանողներ և պարզապես հասարակ մարդիկ, ովքեր մտածում են պետության ամրության և ապահովության մասին և սոցցանցերի իրենց էջերում դրամահավաքի կոչեր հնչեցնում։

Չնայած այս ամենին, համացանցում այս նախագծի վերաբերյալ հանդիպում ենք և՛ լավ, և՛ վատ կարծիքների։  Որոշ օգտատերեր ասում են, որ  «Գմբեթ 2»-ի ժամանակը չէ, Արցախից տեղահանված մարդկանց պետք է օգնել և որ պաշտպանական կետեր կառուցելն ամենևին էլ անհատների գործը չէ։