Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ Վարդևանյան

«ՈՄՍ»-ին «Գմբեթ 2»-ի ինժեներական աշխատանքներ կատարելու և դրամահավաք իրականացնելու թույլտվություն չի տրվել․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ»  հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել  և  «ՈՄԱ»-ն  «պաշտպանական երկրորդ գծում»,  ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում  ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում։

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից։

Ռազմական գերատեսչությունից նաև պարզաբանել են, որ «ՈՄԱ»-ի հիշյալ նախաձեռնությունն, ինչպես նաև առհասարակ որևէ  դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։

«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում  նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։ ՀՀ պետական բյուջեից ՊՆ-ին այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին  բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- մատնանշել են ՊՆ-ից։

No description available.

Մինչդեռ ՈՄԱ-ի ծրագրերի պատասխանատու Էդգար Մարգարյանը՝  Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ «Գմբեթ 2» նախագծով սահմանային գոտում կառուցվող փայտահողային պաշտպանական կետերի մասին ՊՆ-ն տեղյակ է։

Նրա փոխանցմամբ՝  փայտահողային պաշտպանական կետեր կառուցում են սահմանային գոտու 2-րդ և 3-րդ պաշտպանական գծերում։

«Այդ պաշտպանական կետերը բլուրների շուրջ ենք կառուցում, քաղաքների շուրջ՝ դիրքերի հետևի հատվածներում։ ՊՆ-ն գիտի, թե ինչ ենք անում, միասին ենք որոշում։ Հրամանատարությունը տեղյակ է, գալիս են, նայում են, ընդունում են։ Տեղ կա, որ տագնապների ժամանակ իրենք այդտեղ են նստում՝ «Գմբեթ»-ի կառուցած կետերում, որովհետև դա իրենց թիկունքն է։ Տեղեր էլ կան, որ թույլ չեն տալիս»,- մեկնաբանեց ռազմահասարակական ՀԿ-ի ծրագրերի պատասխանատուն։

ՈՄԱ-ի ներկայացուցիչի պնդմամբ՝ իրենք որևէ պաշտպանական կետ կառուցելու հարցում չեն կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել, այդ ամենը փոխադարձ պայմանավորվածությամբ է տեղի ունենում։

«Տեղում հրամանատարը գիտի, թե ինչ է կատարվում, մենք չեն կարող գալ, ինքնագլուխ որևէ բան կառուցել, թողնել-գնալ և իրենց ոչինչ չասել»,-հայտնեց նա։

Նշենք, որ ՈՄԱ-ի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Գմբեթ 2» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր։

Մինչ այս եղել է «Գմբեթ 1»-ը, որի ընթացքում կառուցվել են երկարաժամկետ պաշտպանական կետեր։

Ծրագրով 80 կրակակետ արդեն կառուցվել է, ևս 25-ը կառուցման փուլում է։

Արցախում տեղի ունեցող իրավիճակից ելնելով՝ ավելացել են ՈՄԱ-ի «Գմբեթ 2»-ի աջակիցները՝  երգիչներ, բլոգերներ դերասաններ, ուսանողներ և պարզապես հասարակ մարդիկ, ովքեր մտածում են պետության ամրության և ապահովության մասին և սոցցանցերի իրենց էջերում դրամահավաքի կոչեր հնչեցնում։

Չնայած այս ամենին, համացանցում այս նախագծի վերաբերյալ հանդիպում ենք և՛ լավ, և՛ վատ կարծիքների։  Որոշ օգտատերեր ասում են, որ  «Գմբեթ 2»-ի ժամանակը չէ, Արցախից տեղահանված մարդկանց պետք է օգնել և որ պաշտպանական կետեր կառուցելն ամենևին էլ անհատների գործը չէ։