Սյունիքի մարզում մի քանի մլն դրամի ապրանքով բարձված Камаз-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ձորում. կա վիրավոր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաննեում Արցախի Հանրապետության քաղաքացի, Սյունիքի մարզում բնակվող 48-ամյա Արմեն Խ.-ն իր վարած Камаз մակնիշի բեռնատարով Կապան-Տաթև ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մ առաջ ընթանալով բախվել հողաթմբերին և հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի պարեկներ Արմեն Շաղոյանն ու Թաթուլ Մանուկյանը:Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին Ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում բարձված է եղել մոտ 25 մլն դրամի տարբեր տեսակի ապրանքներ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...