Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում

Գեւորգ Մկրտչյանը մեկնաբանել է իր եւ Քրիստինա Հովհաննիսյանի բաժանման մասին խոսակցությունները

Դերասան, երգիչ Գեւորգ Մկրտչյանը հերքում է համացանցում տարածված խոսակցություններն այն մասին, թե ինքն ու նշանածը՝  բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանը բաժանվել են: «Միշտ վատ վերնագրերով նյութերը շուտ են տարածում ստանում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգիչը: Նա հավելեց, որ ինքը 20 օր ԱՄՆ-ում է եղել, եւ դա է դարձել պատճառ, որ սիրելիի հետ երկար ժամանակ համատեղ հրապարակումներ չեն ունեցել:

«Այդ ընթացքում Քրիստը մեկ շաբաթով ընտանիքի հետ Եգիպտոս էր մեկնել: Շատերը կասկածել են՝ նշելով, որ մատանի չենք կրում: Ասեմ, որ ոմանք, նույնիսկ, ամուսնությունից հետո չեն կրում մատանի, դրա մեջ բաժանում տեսնելն անիմաստ է: Սովորաբար, երբ երկրից դուրս ենք մեկնում, առհասարակ, ոչ մի ոսկյա զարդ չենք կրում, որպեսզի չկորցնենք: Իսկ Եգիպտոսում, երբ անընդհատ ծովում ես լինում կամ լողավազանում, առավել եւս անհնար է մատանի կրելը»,-հավելեց Գեւորգը:

Նշենք, որ զույգը նշանադրվել է մարտի 23-ին: