Շատերն են ներքուստ համոզված, որ Գրիգորի Խաչատուրովի, Գարիկ Գալեյանի, Տաթև Վիրաբյանի և այլոց կողքին քաղբանտարկյալ են նաև Արմեն Աշոտյանն ու Լևոն Քոչարյանը. Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազատությունը նաև այն է, երբ ներքուստ համոզված ես մի բանում ու արտահայտում ես համոզմունքդ, թեև գիտես, որ ազատության վերաբերյալ պատկերացում ու օրակարգ թելադրողներն իշխում են հանրային գիտակցության վրա ու այն թեման, որի մասին դու խոսում ես, այդ թեման դնում են տաբուների տակ, հետո ինչ, որ ազատության բանախոսներն իրենք են։
Համոզված եմ՝ շատերն են ներքուստ համոզված, որ Գրիգորի Խաչատուրովի, Գարիկ Գալեյանի, Տաթև Վիրաբյանի և այլոց կողքին քաղբանտարկյալ են նաև, օրինակ, Արմեն Աշոտյանն ու Լևոն Քոչարյանը։ Բայց վերջին երկուսի մասին արտահայտվելը դժվարանում է մարդկանց համար, քանի որ վախենում են արձագանքներից, ու գիտեն, որ էդ մարդկանց հետ կապված կան ստեղծված ու լայնորեն տարածված պիտակներ, գիտակցում են դրանց արհեստականության հանգամանքը, բայց շարունակում են լռել, թեև ուզում են խոսել։ Ազատությունը նաև հենց վախերից ազատ լինելն է։ Հավատացեք՝ շատ հաճելի զգացում է, երբ հնարավորինս շատ վախերից ես սկսում ազատվել։ Խիղճը շատ կարևոր հանգամանք է։ Երբ մաքուր ես նրա առաջ, ուժեղ ես, երբ ուժեղ ես, վախը վանվում է քեզնից։