Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ իշխանությունն Արցախի պես նաև Սյունիքը կարող է հանձնել. Խոսրով Հարությունյան

Այն, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների գործողությունների հետևանքով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգված են, փաստ է։ Այն, որ Սյունիքը թուրք-ադրբեջանական տանդեմի բաղձալի նպատակն է, ևս փաստ է, ուստի հերթական անգամ, ևս մեկ անգամ պետք է արձանագրել՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը գտնվում է կործանարար սպառնալիքի տակ։ Մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանի ամենամեծ անկլավներից մեկը, եթե, իհարկե, Հայաստանի այս իշխանությունը շարունակի իշխանավարել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, դրանից բխող վտանգների մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով.

««Խաղաղության խաչմերուկ» ասվածն ուղղակի փրփուր է։ Ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը դրան լուրջ չեն վերաբերվում։ Ի դեպ, եթե Ադրբեջանը, որն այսօր իրական խաչմերուկ է, Վրաստանը, որը նույնպես այդպիսին է, չի օգտագործում խաչմերուկ բառը, Հայաստանի ղեկավարի կողմից այդ բառի կիրառումն առնվազն ծիծաղելի է։ Խաղաղության խաչմերուկի մասին է խոսում մի մարդ, որը չի արել ոչ մի քայլ իր աշխարհագրական դիրքն աշխարհաքաղաքական կապիտալի վերածելու համար»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ եթե այս իշխանությունն ունակ լիներ դա անել, այդ դեպքում երբեք չէր բանակցի Մեղրիի երկաթգծի գործարկման համար։

«Հարց եմ հնչեցնում Փաշինյանին՝ արդյո՞ք ինքը կարող է ներկայացնել հաշվարկներ, որ այդ 42 կմ-անոց Մեղրիի երկաթգիծը Հայաստանին տնտեսապես օգուտ է տալու։ Շեշտում եմ՝ չի տալու։ Մեղրիի երկաթգծի գործարկումը նշանակում է, որ Հայաստանի բյուջեից 150 միլիոն պետք է ներդնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ կապվեն։ Այս երկաթգծի շահագործումը Հայաստանին տարածաշրջանից մեկուսացնելու է։ Մենք, նստած տարածաշրջանային մայթեզրին՝ նայելու ենք, թե ով ինչ է տանում և բերում»,- պարզաբանեց ՀՀ նախկին վարչապետը։

Անդրադառնալով Մեղրիի երկաթգծի վերաբերյալ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե Հայաստանն առայժմ Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ, մինչև հիմա վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ, Խոսրով Հարությունյանն արձագանքեց.

«Ինձ համար տարօրինակ է, որ Ռուսաստանը համառորեն բանակցում է Մեղրիի երկաթգծի շահագործման ուղղությամբ։ Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանի այդ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ այդ երկրում կարծում են, որ ինչպես Հայաստանի իշխանությունն Արցախը զիջեց, նույն ձևով էլ կարող է հանձնել նաև Սյունիքը թուրք-ադրբեջանական տանդեմին, ուստի փորձում են ամեն գնով իրենց ներկայությունն ապահովել Սյունիքում։ Հակառակ դեպքում, ինձ համար անհասկանալի է Ռուսաստանի այդքան նվիրվածությունը այդ փոքրիկ 42 կմ-անոց տարածքին»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով՝ եթե Ռուսաստանն ու Իրանը ցանկանում են կապվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարող են օգտվել Բաքու-Ղազախ-Իջևան-Հրազդան-Երևան ճանապարհից, որը ոչ թե 42 կմ է, այլ 370-ից ավելի, հետևապես՝ ավելի շահավետ է տնտեսապես Հայաստանի համար։

Հարությունյանը նաև հավելեց, որ Հայաստանի իշխանությունը հիմա պարտավոր է հրաժարվել Մեղրիի երկաթգծի շուրջ որևէ բանակցությունից՝ այն հիմքով, որ այլևս չկա Լաչինի միջանցքը։

«Պետք է ասել, որ Մեղրիի միջանցք ասվածն ինքն իրենով վերացել է Լաչինի միջանցքի վերացումից հետո»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր