Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Իրավունք

Ավտովթարից հետո հարվածել են պարեկներին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

2023թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության կարգախմբերից մեկին անհրաժեշտ է օգնություն։

Կանչով նշված հասցե մեկնած պարեկները տեղում նկատել են ավտովթարի հետևանքով հավաքված մարդկանց խումբ, որոնցից մի քանիսը դրսևորել են ոչ ադեկվատ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ինչպես տեղում հավաքված քաղաքացիների, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ: Դեպքի վայրից Ոստիկանության բաժին է տեղափոխվել մի կին և 2 տղամարդ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նշված երեք անձանց ինքնությունը։ Վերջիններս Կոտայքի մարզի Քանաքեռավանի բնակիչներ են՝  երկու եղբայր և քույր։ Հանցավոր արարքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա նրանք ձերբակալվել են։

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գտնվելով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրենց ազգականի կողմից տեղի ունեցած ինքնավթարի դեպքի վայրում և տեսնելով ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին, հիշյալ եղբայրները ձեռքերով և ոտքերով  հարվածել են շտապօգնության ավտոմեքենային, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ և անպարկեշտ  արտահայտություններ հնչեցնելով, տևական ժամանակ խախտել են մարդկանց անդորրը,  խաթարել երթևեկության բնականոն ընթացքը: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող գործողությունները դադարեցնելու օրինական պահանջ են ներկայացրել, սակայն եղբայրները և քույրը, ոստիկանության ծառայողների նկատմամբ արհամարհական և կոպիտ վերաբերմունք դրսևորելով, չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին, որի ընթացքում, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ' հարվածելով վերջիններիս  դեմքին, գլխին և ձեռքին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երկու տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ  կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: