Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

«Ինձ ողջերի մեջ փնտրեք, ես մեռած չեմ, գերության մեջ եմ»․ Արմինեից սեպտեմբերի 25-ից լուր չկա...

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների պատմությունները որքան իրար նման՝ նույնքան տարբեր են։ 

Նման են ճակատագրով, տարբեր է, սակայն, պատմությունների բովանդակությունը։ 
Արմինե Պապիկյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ից զավակների կողմից որոնվում է։ Դուստրը՝ Լաուրան MediaHub-ի զրույցում ասաց, որ այդ օրը հավաքել էին անհրաժեշտ իրերը և սպասում էին պետության կողմից հատկացվելիք վառելիքին, որ դուրս գան Ստեփանակերտից։ 

«Այդ օրը ասացին, որ «Մռակած» լցակայանում վառելիք են տալիս։ Միայն դա քննարկվեց տանը, հետո մաման առանց մեզ տեղյակ պահելու, հեռախոսը թողել է տանը դուրս եկել, այդպես առ այսօր որևէ լուր չունենք։ Մեր ծանոթներից մեկն ասաց, որ մորս տեսել են Հայկազովի վառելիքի պահեստի տարածքում, դե հետո գիտեք՝ պայթյունը եղավ»։

Լաուրայի հայրն էլ մի քանի տարի առաջ է մահացել։ Հիմա քույր ու եղբայր փնտրում են մորը, անհետ կորածների ցուցակներն են քրքրել, Երևանի բոլոր բուժհաստատություններն ու դիահերձարաններն են նայել, ամեն օր հետևում են ադրբեջանական կայքերին՝ «գոնե գերի լինի» ասում են, բայց Արմինեից լուր չկա։ Մեկ ամիս է սպասում են ԴՆԹ թեստի նույնականացման պատասխանին։ 

«Այդ օրը ժամը 16։00-ի հատվածում մաման վերցրեց անձրևանոցը, ասաց դու ճանապարհի հացը թխի, ես գնամ մեր թաղի լցակայանում բենզինի հերթ կանգնեմ։ Երբ դարձավ ժամը երեկոյան 7-ը, իսկ նրանից լուր չունեի, դուրս եկա ոտքով գնացի դեպի լցակայան, մտածում էի մեր թաղամասում է։ Տեսել եմ մարդիկ վա՜յ-վա՜յ գոռալով բարձրանում էին, շտապ օգնության ու փրկարար ծառայության մեքենաներն էին արագ քշում, հարցրեցի, ասացին պահեստում պայթյուն է եղել։ Մի կերպ հասել եմ դեպքի վայր, առաջին անգամ էի այդ տեղանքում, հետո անծանոթ մեքենայով բարձրացել եմ հիվանդանոց, ոչ մի տեղ չկար»,- պատմում է Լաուրան։ 

Սեպտեմբերի 27-ին քույր ու եղբայր տատիկի հետ ստիպված պետք է դուրս գային քաղաքից։

Աննկարագրելի ապրումներով դժվար ճանապարհը բերեց Հայաստան։ Այստեղ զավակների որոնումների ընթացքում տիկին Արմինեն մի քանի անգամ Լաուրային այցելել է երազում։ 

«Զարմանալի բան է, ամեն անգամ երազը նույն բովանդակությունն ուներ, մաման ասում էր` ինձ ողջերի մեջ փնտրեք, ես մեռած չեմ, գերության մեջ եմ, ասեք բոլորին, որ գերի եմ»: Եվ հիմա Լաուրան չգիտի՝ ի՞նչ անի, ո՞ւմ դիմի։ Մի քանի գերատեսչությունից բացառել են պայթյունի տարածքից վիրավորներին Ադրբեջան տեղափոխելու հավանականությունը։ Իսկ Լաուրան ու եղբայրը հավատում են ու սպասում տիկին Արմինեի վերադարձին...