Կրակոցներ` Տավուշում, հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա տղա, կասկածյալը նախկին անտառապահն է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 4-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում:
Ժամը 19:15-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Տավուշի մարզի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի բնակիչ 25-ամյա Ժորա Սիմոնյանն է:
Իրավապահները պարզել են, որ այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի հարակից «Երկար թալա» կոչվող հանդամասում Սիմոնյանը իրեն պատկանող ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենայով համագյուղացի 20-ամյա Ռազմիկ Բլբուլյանի հետ վառելափայտ է հավաքել ու այդ ժամանակ նրանց է մոտեցել համագյուղացի 62-ամյա Մարտուն Եսայանը, ով պահանջել է, որպեսզի նրանք հանդամասից հեռանան, սակայն ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Սիմոնյանի հայհոյել է Եսայանին, ինչից հետո Եսայանը հեռացել է, ապա մոտ 30 րոպե անց վերադարձել է արդեն զինված և տեսնելով Սիմոնյանին՝ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվել է նաև տաք հետքերով հայտնաբերել Եսայանին։
Նա նախկին անտառապահ է, նրա տղան էլ 2022 թվականի օգոստոսին Տավուշի մարզում կատարել էր առանձնակի դաժանությամբ սպանություն, կտրել էր զոհի ականջները և հետքերը վերացնելու նպատակով դին այրել էր:




















Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ Կարապետյան
Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարի...
Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ Ալեքսանյան
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին
Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
«Առաջարկ Հայաստանին». երիտասարդները՝ երկրի զարգացման ուղիներում․ Գագիկ Ծառուկյան
Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան
«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում
Գեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է