Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում
Հասարակություն

Սգո սրահում 4 դագաղ է դրված, չգիտի՝ ո՞ւմ համար լացի, որի ցավը քաշի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մեռնեի, միայն թե այս օրը չապրեի»։ 23-ամյա Բերտան այսօր հողին է հանձնում  հորը, 2 եղբայրներին ու ամուսնուն։ 

Սա անասելի մեծ ցավ է, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտի մի ընտանիքում։

Ինչպես բոլորը, Շահրամանյանների ընտանիքը ևս պետք է հարկադրված լքեր Արցախը, սակայն, դուրս գալու համար կանգնել են նույն խնդրի առաջ՝ վառելիք չկար, հայթայթում էին ով, ինչպես կարող էր։ Իմանալով, որ Հայկազովի տարածքում բենզին է տրամադրվում, Բերտայի հայրը՝ Վարդանը, 2 որդիների՝ Վլադիմիրի, Գերմանի և փեսայի՝ Գևորգի հետ գնում են վառելիքի հետևից։ Անսպասելի պայթյունը խլում է Բերտայի կյանքի ամենասիրելի տղամարդկանց կյանքը։
 
«Մինչև վերջ հույս ենք պահել, որ մի տեղից դուրս կգան, գոնե մեկը կփրկվի։ Շշուկներ էին տարածվում, որ վիրավորներին տարել են Ակնա (Աղդամ), Շուշի, անգամ Բաքու, բայց հրաշք տեղի չունեցավ։ Երբ եկանք Հայաստան, ԴՆԹ թեստ հանձնեցինք, ու այդպես ամեն շաբաթ նույնականացվում էր մեկի աճյունը։ Մեր մեծ համերաշխ ընտանիքը մի օրում քանդվեց»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Բերտան, ում երջանկությունը Գևորգի հետ տևեց ընդամենը 25 օր։ 

«Ամուսինս՝ Գևորգը, թեթև աթլետիկայի մարզիկ է, չեմպիոն, բազմաթիվ առաջնությունների մրցանակակիր։ Գևորգն իր ծնողների մինուճարն է, մենք ծանոթացել ենք համալսարանում, հետո սիրահարվել, 3 տարի մնացել նշանադրված, կայուն վիճակի էինք սպասում, որ ամուսնանանք։ Մեր սերը հաղթահարեց բլոկադան, որոշեցինք ու վերջապես ամուսնացանք օգոստոսի 30-ին։ Դա Արցախի վերջին հարսանիքն էր»,- ասում է Բերտան, երանի տալիս անցած, գնացած օրերին։ 

Սեպտեմբերի 25-ը իսկական մղձավանջ էր երիտասարդ կնոջ համար։ Հիմա սգո սրահում 4 դագաղ է դրված, չգիտի՝ ո՞ւմ համար լացի, ո՞ր մեկի ցավը քաշի։ 

«Ի՞նչ եմ արել աշխարհին, որ ինձ բաժին հասավ այս ցավը, ի՞նչ է արել էն 13-ամյա հրեշտակը՝ Գերմանը, եղբայրս, որ գնաց էս աշխարհից։ Էնքան երազանքներ կիսատ մնացին։ Հայրս զինվորական էր։ Մի քանի տարի առաջ հիվանդության պատճառով դուրս եկավ, անցավ քաղաքացիական աշխատանքի, 58 տարեկան էր։ Մամայի հետ միասին մեզ ճիշտ են դաստիարակել, բոլորիս մեր երազանքներին հասցրել։ Վլադիմիրը 17 տարեկան էր։ 12-րդ դասարանում էր սովորում, զուգահեռ՝ հետաքրքրված էր թատերարվեստով, խմբակներ էր հաճախում, բայց լրագրող պիտի դառնար, իսկ Գերմանը տան փոքրն էր, անչափ համեստ, բոլորիս սիրելին։ Ես ու ամուսինս էլ շատ երազանքներ ունեինք։ Մենք այնքան երջանիկ էինք։ Մեր մեջքը կոտրեցին գնացին, հիմա ինչպե՞ս ապրենք»։

Բերտան ասում է, որ մեկ-մեկ թվում է, թե մահացածներն են ապրում, իսկ այ իրենք այրվել են, որովհետև ինչ կատարվեց ընտանիքի հետ, արդար չէր, ճիշտ չէր։

«Կորստի ցավից մայրս և սկեսուրս փոքրացել են, քարացել... ասում են՝ «պիտի ուժեղ լինեք», ինչպե՞ս, դա ոնց է լինում։ Մեզ ուժ տվողները էլ չկան, մեր սիրելիները գնացին։ Հիմա ինչպե՞ս ապրենք»,- հարցադրում է անում նա։ 

Այսօր Բերտայի կյանքի ամենադաժան օրն է։ Կրակի ճիրաններում այրված իր կյանքի սիրելի մարդկանց հրաժեշտի օրն է...

Հունան Թադևոսյան