ՊՆ-ից տեղեկացնում են
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցմանը, որը վերաբերում է «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից «Գմբեթ 2» ամրաշինական կառույցների համար դրահամավաքին ու դրանով, իբր, պաշտպանական 2-րդ գծում հենակետերի կառուցմանը։
Մանուկյանն ասաց, թե ՊՆ-ն հերքել է իր կապը այդ կառույցի հետ։
ՊՆ-ից պատգամավորին պատասխանել են, որ «ՈՄԱ»-ի կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ 2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ դիմում-առաջարկ չի եղել։
Ըստ պատասխանի՝ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով: Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել։
Նշվել է նաև, որ ՀԿ-ի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հետ համաձանեցված չեն։
Գեղամ Մանուկյանն ասաց նաև, որ ՊՆ-ից հայտնել են՝ «ՈՄԱ»-ի կողմից պաշտպանական 2-րդ գծում, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չեն կատարվել։
«Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ այս ՀԿ-ն, համագործակցելով ՏԻՄ-երի հետ, կատարել է որոշակի ինժեներական աշխատանքներ», - ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ ո՛չ ՊՆ-ի, ո՛չ ԶՈՒ-ի կողմից «ՈՄԱ»-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...