Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն էժանացել են 0,71 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 53,10 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով նվազել են 0,44 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,70 դոլարի: