Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան
Աշխարհ

Խոշոր վթար․ 6 վիրավոր, 1 զոհ (լուսանկար)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Մոսկվայի մարզի Կաշիրսկոյե խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել։ Զոհերի թվում է Ռյազանի շրջանի Միլոսլավսկի շրջանի պատգամավոր Բոկարեւան։ Նա ստացել է ամենածանր վնասվածքները։

Բոկարեւան մեքենայով անցնելիս է եղել 11-ամյա որդու հետ։ Տղան կոնքի կոտրվածք ունի։ Տուժածների թվում կա նաև 12-ամյա մի աղջիկ։ Նա ծանր վիճակում է։

Հայտնել է Մոսկվայի մարզային դատախազությունն իր տելեգրամյան ալիքում։

Գերատեսչության տվյալներով՝ տեղի է ունեցել չորս ավտոմեքենաների բախում՝ Renault Duster մարդատար ավտոմեքենան բախվել է Volvo բեռնատարին, իսկ հետո Volvo-ն բախվել է ևս երկու ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով աղբյուրին, մյուս երկու մեքենաները Mitsubishi և Toyota մարդատար ավտոմեքենաներն են։

«Նախնական տվյալներով՝ այսօր՝ մոտավորապես ժամը 13:10-ին (Երևանի ժամանակով 14։10-ին), Renault Duster մակնիշի ավտոմեքենայի վարորդը, P22 Կասպից մայրուղու 139-րդ կմ-ով շարժվելով դեպի Մոսկվա, բախվել է Volvo բեռնատարին, որից հետո նշված բեռնատարը բախվել է ևս երկու ավտոմեքենայի», - հայտնել են դատախազությունից։

SHOT տելեգրամյան ալիքը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ Renault-ի վարորդը կորցրել է կառավարումը, մխրճվել հանդիպակաց ճանապարհի մեջ և բախվել երեք մեքենաների, այդ թվում՝ բեռնատարի։