Նոր պատերազմի ալիբի
Ստեփանակերտում այսօր նախատեսված զորահանդեսին ընդառաջ Բաքուն հաղթական հայտարարություն է տարածել՝ պնդելով՝ 2020-ից ի վեր հասել է իր նպատակներին ու վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ, պաշտոնական հայտարարությունն ընդգծել է՝ Բաքուն Երևանից դեռ ստանալիք ունի:
«Հայաստանը մերժել է վերադարձնել ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի տակ են»,- ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության «կարմիր թելը» հենց ութ գյուղերի վերադարձի պահանջն է: Խոսքն, այսպես կոչված, անկլավների մասին է, որոնց վերադարձի դեպքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ են հայտնվում Հայաստան- Վրաստան և Հայաստան- Իրան միջպետական ճանապարհները: Բացի այդ, անկլավների հնարավոր վերադարձը անկայունության օջախները առաջնագծից տեղափոխելու է Հայաստանի սահմանից ներս՝ դանդաղ գործողության ական դառնալով Հայաստանի համար:
Սակայն Ադրբեջանի պահանջն ավելի խորքային բնույթ ունի. այն նոր պատերազմ հրահրելու առիթ է ստեղծում: Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն խաղաղության չի ձգտում և փորձում է պարտադրողական դիվանագիտության միջոցով՝ Փաշինյանի իշխանությունից նորանոր զիջումներ կորզել: Եթե նույնիսկ օրը երեք անգամ Նիկոլ Փաշինյանը խոսի «խաղաղության դարաշրջանի» կամ «խաղաղության միջանցքի» մասին:
Ընդ որում, Ղարաբաղը կլանելուց հետո Ադրբեջանի հավակնությունները միայն աճել են՝ փուչիկի պես պայթեցնելով Փաշինյանի այն կեղծ թեզը, թե հնարավոր է փրկել Հայաստանը՝ Արցախը «փուռը տալուց» հետո:
Վահրամ Բագրատյան




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ
Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»