«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական թիմը եղել է Նոյեմբերյան համայնքում
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական թիմը Նոյեմբերյան համայնքում էր։
Համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցությունից հետո համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանն իր թիմակիցների հետ շրջայց է արել համայնքում՝ ներկայացնելով այստեղ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից կառավարում ստանձնելուց հետո կատարված աշխատանքները։
Փոփոխություններն ակնհայտ են։ «Ապրելու» հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերը լիարժեք իրականացված են․ համայնքի շատ բնակավայրերում նշանակալի բարեկարգումներ են արվել, վերանորոգվել են համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային և այլ նշանակության ենթակառուցվածքները։
Այստեղ սուբվենցիոն ծրագրերից զատ, «Ապրելու» հիմնադրամի ֆինանսավորմամբ, իրականացվում են այլ ծրագրեր ևս․
ժամանակակից, նորագույն ստանդարտներին համապատասխան, գեղեցիկ կահավորված կանգառի շինարարական աշխատանքները Ջուջևանում շուտով հենց հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ իրենց ավարտին են հասնելու։ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը տեղում ծանոթացավ դրանց ընթացքին։
Թիմը նաև եղավ Կողբի Թումո կենտրոնում, որտեղ արդեն իրենց պարապունքներն է սկսել Նոյեմբերյանի և հարակից համայնքների պատանիներից կազմված առաջին խումբը։
Պատասխանատու ու նվիրված կառավարումը «Ապրելու երկիր» կուսակցության խոստումն է միշտ եղել համայնքներում, և այն կատարվում է առանց շեղման, հետևողականորեն այն տեղերում, որտեղ ստանձնել է ղեկավարումը։