Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան. Ալիևի ներկայացուցիչը խոսել է իր երկրի ծրագրերից
Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան։ Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը՝ իտալական In Terris-ին տված հարցազրույցում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամիրբեկովը նշել է, թե Ադրբեջանի՝ տարածքային նկրտումները իբր միտումնավոր տարածվում են Հայաստանի կողմից։ Ալիևի ներկայացուցիչը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»․ «Սա տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի և նրա անկլավ Նախիջևանի միջև։ Ըստ էության, ոչ միայն կապող օղակ է Ադրբեջանի և Հայաստանի կամ տարածաշրջանի երկրների միջև, միևնույն ժամանակ, ավելի լայն իմաստով, կարող է այլընտրանքային ճանապարհ դառնալ՝ միացնելով Ասիան Եվրոպայի հետ»:
Նրա խոսքով՝ եթե Երևանին դուր չի գալիս «միջանցք» ձևակերպումը, ապա կարելի է օգտագործել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են երթևեկությունը, ճանապարհը, խաչմերուկը․
«Եթե Հայաստանը չկատարի այդ հարցով իր ստանձնած պարտավորությունները, մենք, ըստ էության, ունենք այլընտրանքային տարբերակ։ Իրանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու նախագիծը կիրականացվի սեղմ ժամկետներում: Իսկ Հայաստանը կմնա տարածաշրջանային փակուղու իր դիրքում, և դա կլինի հենց հայերի ընտրությունը»։