Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իրանը պահում է ՀՀ թիկունքը, բայց կարող է հիասթափվել Փաշինյանի պատճառով

Մինչ Փաշինյանը Հայաստանի անվտանգային համակարգի նոր երաշխավորներ է փնտրում Արևմուտքում, Իրանը հերթական անգամ իր միանշանակ հստակ կարծիքն է հայտնել այսպես կոչված միջանցքի մասին։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին բացառիկ հարցազրույց է տվել «Սիվիլնետին» և, խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում «միջանցք» տերմինն օգտագործելու մասին, ասել է, թե նրանց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր կան։ «Մենք Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կողմնակիցն ենք և դեմ ենք ցանկացած բանի, որը կխախտի նրա միջազգային սահմանները։ Միջանցքի մասին պետք է նշեմ, որ սահմանային գրականության մեջ դա կոչվում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում, նրանք, ովքեր կրկնում են այդ բառը հատուկ իմաստով են այն օգտագործում և թաքնված մտքեր ունեն», - ասել է դեսպանը։ Նրա խոսքով՝ Իրանը դեմ չէ հաղորդակցության ուղիների վերականգնմանը, բայց անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։

Թերևս հենց հարավային բարեկամի նման դիրքորոշման շնորհիվ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առայժմ զերծ են մնում իրենց սպառնալիքներն իրագործելու մտադրությունից՝ հասկանալով, որ կարող են Իրանի բուռն հակազդեցությանն արժանանալ։ Այս հանգամանքը, սակայն, պետք է ստիպի նաև փաշինյանական վարչախմբին, գիտակցելու, որ արևմտյան ուժերին Հայաստան բերելու իրենց հնարավոր ջանքերը կարող է խրտնեցնել նաև պաշտոնական Թեհրանին։ Ընդսմին, իրանական կողմը բազմիցս նշել է, որ դեմ է նման զարգացումներին և իր թշնամիներին տարածաշրջան բերելու քաղաքականությանը, այդ մասին հայտարարել են, թե՛ Իրանի նախագահ Ռայիսին, թե՛ արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ և հենց դա է պատճառը, որ իրանական կողմն առանձնապես վստահություն չունի Նիկոլ Փաշինայնի նկատմամբ։ Վերջինս էլ իր քաղաքականության մեջ շատ դեպքերում հաշվի չի առնում Իրանի կարծիքը և շարունակում է պարել արևմուտքի դուդուկի տակ։ Թե ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ, կարծում եմ յուրաքանչյուրին էլ պարզ է։

Մելինե Ղազարյան

Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին