Բաքվի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված. կինն ահազանգում է
2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից գերեվարած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի. «Արևելք»-ին ասել է Վիգենի կինը՝ Լինտա Իւլճէքեանը։
«Վիգենի կյանքը մազից է կախված։ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Վերջին շրջանում հազվադեպ ենք կապնում Վիգենի հետ, և այդ ընթացքում պարզ է դառնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, և հարկավոր է վայրկյան առաջ ազատել նրան Բաքվի բանտից», - ասել է նա։
Լինտա Իւլճէքեանը նշել է, որ Վիգենի ազատության համար քայլեր արվում են, բայց չի ուզել մանրամասներ հայտնել։ Նա հույս է հայտնել, որ իր խոսքը կհասնի Հայաստանի, Սփյուռքի հասարակություններին, որոնք էլ քայլեր կանեն Վիգենի կյանքը փրկելու համար։
Հիշեցնենք, որ լիբանանահայեր Մարալ Նաջարյանը ու Վիգեն Էուլջեքյանը իրերի հետևից Բերձոր էին մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ 2020 թ.նոյեմբերի 11-ին ու գերեվարվել էին։
Օրեր անց Վիգեն Էուլջեքյանին, որ տաքսու վարորդ էր ու Շուշիում էր հաստատվել, Ադրբեջանը ներկայացրել էր որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք էր առաջադրվել, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:
Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թ. մարտին։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան