Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էր
Հասարակություն

Ծեծկռտnւք՝ Տավուշում. հնչել են կրшկnցներ, կա վիրավոր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում գործող «Գինետուն» հյուրատան սեփականատեր Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Ներսիսյանը դռոն թրցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել Արցախի Հանրապետության քաղաքացի Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում բնակվող 24-ամյա Արթուր Մեսրոպյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Shamshayn.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունները հավաստի է: Նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը մի խումբ անձանց հետ վիճաբանության մեջ է մտել համագյուղացիներ Ա. Մեսրոպյանի և 51-ամյա Հայկ Ստեփանյանի հետ: Ա. Ներսիսյանը եղել է մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել վերջիններիս, իսկ այդ ամենին միջամտել են գյուղի մի խումբ բնակիչներ:

Աղբյուրիտեղեկություններով ծեծկռտուքի ընթացքում վնասվել են Toyota, 3 Mercedes, 2 «Նիվա», 2 հատ 06, «ՎԱԶ» 2105 մակնիշի ավտոմեքենաներ, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, իսկ ժամեր անց Հ. Ստեփանյանը ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը իր մի քանի ընկերների հետ ծեծի են ենթարկել իրեն և իր հետ եղած Ա. Մեսրոպյանին:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Աղբյուրի տեղեկություններով մասնակիցներից Հ. Ստեփանյանը Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի Աղավնավանք մասնաճյուղի անտառապետն է: