Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ընդհատակյա» պայքա՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետաքրքիր է, բայց՝ փաստ. սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքները, որոնք օրերս հրապարակեց Հայաստանում «GALLUP»-ի լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերությունը, այդպես էլ լուրջ քննարկման առարկա չդարձան: Չնայած, միգուցե դա «օրինաչափ» է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հիմա մեր քաղաքական-հասարակական հարթակներում ոչ մի բան լուրջ քննարկման առարկա չի դառնում: Եղան միայն հպանցիկ դիտարկումներ, այն էլ՝ հիմնականում մամուլում: Մինչդեռ իսկապես թե՛ խոսելու տեղ կա, թե՛ մտածելու «բան կա»: Հատկապես քաղաքական գործունեության մեջ ընկղմված հայրենակիցներն ու իրենց քաղաքական գործիչներ համարողները մտորելու շատ բան ունեն:

Ի՞նչն է հատկանշական, ինչո՞ւ ենք որոշակի նշանակություն տալիս հիշյալ կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին: Նախ՝ Երևանի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ այս ընկերության նախորդ հարցումների արդյունքները զուտ մասնակցության տեսակետից բավականին մոտ էին այն ռեալ խայտառակ պատկերին, որ արձանագրվեց. մոտ 28 տոկոս մասնակցություն: Երկրորդ՝ տվյալ ընկերության հետ կապ չունեցող մի սոցիոլոգ, հիմնվելով հարցումների վրա, բավականին հստակ, եթե չասեմ՝ ճշգրիտ նշել էր նույն ընտրությունների մի շարք հնարավոր արդյունքներ, իսկ մասնակցության ցուցանիշը գրեթե մեկին մեկ էր արտածել՝ 30 տոկոսի սահմաններում:

Հատկանշականի մասին. դիտարկվող հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների միայն 34 %-ն է հավանություն տվել վարչապետի գործունեությանը, իսկ կեսից ավելին՝ 52,6 %-ը, նշել է, որ հավանություն չի տալիս։ Կառավարությունն էլ ավելի «ոչ պոպուլ յար» է. հավանություն՝ 29,1 %, իսկ 57,7 %-ը նշել է, որ հավանություն չի տալիս: Եթե չեք մոռացել, կա նաև ՀՀ նախագահ, որի գործունեությանը հավանություն է տվել 23 տոկոսը, իսկ հավանություն չի տվել 53,7 տոկոսը: Ամենատխուրը խորհրդարանական կառավարման մոդելով մեր հանրապետությունում ԱԺ-ի վիճակն է. հավանություն է տվել 22,2 %-ը, իսկ 64 %-ը հավանություն չի տվել: Այստեղից ի՞նչ է հետևում: Իսկ այստեղից ուղիղ գծով հետևում է, որ Հայաստանը կառավարում է մի թիմ, որի իշխանության պայմաններում իշխանության գրեթե անխտիր բոլոր ճյուղերի գործունեությանը մարդկանց կեսից ավելին հավանություն չի տալիս:

Այսինքն, երկիրը կառավարում է մի քաղաքական թիմ, որը չունի պատշաճ վարկանիշ, որի նկատմամբ չկա վստահություն, որի գործունեությունը հարուցել է քաղաքացիների մեծամասնության դժգոհությունը կամ առնվազն անհավանությունը: Բայց անողոք փաստն այն է, որ այդ թիմը շարունակում է իշխել, գործել, որոշումներ ընդունել, «խաչմերուկներ» գծել, նոր կորուստներ նախանշել: Չնայած, գուցե ավելի անողոք փաստ կա. ստացվում է, որ մահ ու ավեր բերած այդ իշխանությանը դեռ մի 25 տոկոսի կարգի հավանություն տվող կա... Ոչ պակաս հետաքրքիր են նույն հարցման շրջանակներում «Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին տրված պատասխանները: Միտումնավոր շրջանցում ենք պահը, թե որ ուժին հարցման մասնակիցները քանի տոկոս են «տվել»: Ում դա հետաքրքիր էր, արդեն տեսել է: Այստեղ այլ պահ է մեզ շատ ավելի կարևոր թվում. ըստ հարցման, 13,8 տոկոսը՝ հրաժարվել, իսկ 30,1 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Հատկանշական է, որ 23,5 տոկոսը նշել է, թե չի մասնակցի ընտրություններին: Գումարում-հանումը, վստահ ենք, շատերը չեն մոռացել: Ստացվում է, որ հարցվածների շուրջ գերակշիռ մասը դժվարացել կամ չի ցանկացել պատասխանել, գումարած՝ 25 տոկոսն էլ ուղիղ ասել է, որ ընտրությունների չի գնա: Այստեղից ևս դժվար է հետևությունների մի ամբողջ «փունջ» դուրս բերել կամ բխեցնել: Առաջինն ու ամենից տխուր հետևությունն այն է, որ քաղաքացիների մի չափազանց զգալի մասը չի վստահում ոչ մի քաղաքական ուժի, այսպես ասած՝ «ոչ մեկի երեսը չեն ուզում տեսնել»: Դա ունի իր խորքային ու նաև քարոզչաքաղաքական պատճառները: Խոր դեպրեսիա, ընդհանուր անկումային տրամադրություններ, նախորդած շրջանում տարբեր ձևաչափերով հանդես եկած ընդդիմության կամ ընդդիմադիր միավորումների պերմանենտ, եթե ոչ՝ խրոնիկական ձախողումներ:

Գումարեք սրան իշխանական ու մերձիշխանական շրջանակների հետևողական քարոզչությունը, զանազան խարդավանքների մասին թիրախային տարածվող «տեղեկությունները», «բոլորը մեկ են», «ոչ մեկը մի բան չի» և այդօրինակ կաղապարների հետևողական արմատավորումը, ու եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան տեղը կընկնի, պատկերը կամբողջանա: Բայց եկեք չշտապենք ժողովրդին մեղադրելու առումով: Առհասարակ, ժողովրդին մեղադրելը անօգուտ զբաղմունք է: Նաև՝ սխալ: Համենայն դեպս, քաղաքական մարդկանց համար այդպիսին պետք է լինի: Հետաքրքիր հանգամանք. Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցան նախքան Արցախի վերջնական աղետումը: Այն ժամանակ էլ «ժողովուրդը» ընտրություններով առանձնապես ոգևորված չէր: Հաջորդած ազգային ու պետական աղետից հետո, առավել ևս, երկու-երեք օր դիտարկված փողոցային ակտիվության ու դրա մարումից հետո, հասկանալի է, հանրության մեջ ոգևորությունը չի ավելացել: Ու դա ակնհայտ է: Բայց ողջ հարցն այն է, որ քաղաքական դաշտը գործնականում ոչինչ, ոչ մի բան չունի հանրությանն առաջարկելու:

Այ, սա արդեն լրիվ աբսուրդային ու անընկալելի է: Նման իրավիճակում, իշխող վարչախմբի նման «ոչ պոպուլ յարության» պայմաններում այնպիսի տպավորություն է, որ բոլոր քաղաքական ուժերը, ակտորները միահամուռ «ընդհատակ» են անցել: Ոչ թե այն իմաստով, որ բռնատիրական պայմաններում ընդհատակյա գործունեություն են ծավալել կամ պայքարի «պարտիզանական միջոցների» են անցել: Ո՜չ: «Ընդհատակ» են անցել այն առումով, որ պայքարի նույնիսկ ամենասովորական միջոցներով առանձնապես չեն դրսևորվում: «Ընդհատակ» է անցել նաև հանրությունը: Ու ստացվում է «կախարդական շրջանակ»: Հանրության մի զգալի մասը դժգոհ է «ներկաներից», բայց չի վստահում նաև մյուսներին, միաժամանակ չի ելնում փողոցներ ու հրապարակներ՝ իր «չհավանությունն» արտահայտելու և իրացնելու, բայցև «նոր դեմքեր» և «նոր ուժեր» հրապարակներում և հարթակներում չեն երևում կամ ի սկզբանե մերժվում են՝ նույնիսկ դեռ կարգին չերևացած, անմիջապես միանուն «կպցնում» են, անվանարկում ու... սկսում դժգոհել:

Ըստ որում, մի փոքր ծեծված բան է, բայց չզլանանք մեկ անգամ ևս նկատել, որ «հրապարակները մենաշնորհելու» մասին տրտնջացողները սոցցանցային հարթակներում «երևում» են բացառապես այն ժամանակ, երբ որևէ մեկը «կենդանության նշաններ է» ցույց տալիս, սակայն իրենք սոցցանցերից բացի ուրիշ ոչ մի տեղ չեն երևում: Դժվար է ասել, թե այս «ընդհատակյա» պայքարը որքան կշարունակվի: Պարզ է միայն, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի