Ալիևը ուղերձ է հղել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին՝ ազգային տոնի կապակցությամբ։
«Հարգելի պարոն նախագահ,
Իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Ձեր ողջ ժողովրդին Պաղեստին պետության ազգային տոնի կապակցությամբ և փոխանցում իմ լավագույն մաղթանքները։ Անցյալ տարի Պաղեստինում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը դրական քայլ էր՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Օրակարգում է նաեւ Պաղեստինում դպրոց կառուցելու հարցը։
Հուսով ենք, որ Գազայում լարվածությունը շուտով կկարգավորվի։ Ադրբեջանը միշտ համերաշխություն է դրսևորել պաղեստինյան հարցի առնչությամբ և աջակցում է դրա լուծմանը՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա՝ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և որոշումների համաձայն։ Մեր երկիրը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին օգնության և աշխատանքի համակարգման գործակալությանը: Հավատում եմ, որ բարի ավանդույթներ ունեցող մեր երկրների բարեկամական հարաբերությունները և մեր համագործակցությունը կշարունակեն հաջողությամբ զարգանալ։
Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ ձեր գործերում, իսկ Պաղեստինի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և հանգստություն»,- ասված է նամակում։




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...