Չինաստանը սկսել է աշխարհի ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանի կառուցումը
Չինաստանը սկսել է աշխարհի ամենամեծ օֆշորային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցումը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Շանհայի «Itsai Global» բիզնես լրատվականը։
Էլեկտրակայանը կգտնվի արևելյան Շանդուն նահանգի Գուանգլի նավահանգստի ջրերում։ Կայանի նախագծումը ենթադրում է կույտային հիմքերի վրա արևային մարտկոցների տեղադրում: Դրա հզորությունը 1 ԳՎտ կկազմի։ Այս նախագծի ավարտի ժամկետը չի հայտարարվել։ Գործարկումից հետո կայանը կկարողանա տարեկան արտադրել մինչև 1,78 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Դա համարժեք է ածխի սպառման 594,5 հազար տոննայով կրճատմանը։
Չինաստանի առաջին լողացող արևային էլեկտրակայանը կառուցվել է Վենդեն քաղաքի ջրերում՝ նույնպես Շանդուն նահանգում։ Այն շահագործման է հանձնվել այս տարվա մայիսին։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Սիմոնյան