Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Զենք գնելը մի բան է, Հայաստան հասցնելը՝ այլ. լոգիստիկ խնդիրները սրվելու են

Ֆրանսիական մի քանի զրահամեքենաների Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրներն ու լուսաբանումը վկայում են մեր ավելի վաղ արած կանխատեսումը, թե արևմտյան զենք գնելու հետ կապված Հայաստանը լուրջ լոգիստիկ խնդիրներ ունի։ Տեխնիկայի մի մասը, եթե հավատանք առկա տեղեկություններին, դեռևս գտնվում են վրացական Փոթի նավահանգստում։ Փոթիի նավահանգստի օպերատոր ընկերությունը հայտարարել է, թե որևէ խնդիր չունի այն Հայաստան փոխանցելու համար, քանի որ սահմանափակումների տակ չեն գտնվում, մինչդեռ փաստն այն է, որ նման տեխնիկայի առաքման մասին տեղեկությունը հենց վրցական կողմից էլ դուրս է եկել։ Բանն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են խոչընդոտել Ֆրանսիայից գնած զենքի լոգիստիկան և ավելի վաղ նշել էինք, որ դա չափազանց բարդ իրագործվող գործարք է, քանի որ հիմնականում աշխարհաքաղաքական, այլ ոչ ռազմական կոմպոնենտ է պարունակում։

Եթե նույնիսկ ընդունենք, որ այս անգամ զրահամեքենաները հնարավոր կլինի անցկացնել Հայաստան, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումը Վրաստանի վրա պակաս ազդեցիկ կլինի, քան Արևմուտքի ճնշումը, ապագայում դա ամենևին էլ փաստ չէ, որ նման տենդենցները շարունակվելու են։

Իհարկե, այս դեպքում Արևմուտքին կհաջողվի համոզել ոչ միայն Վրաստանին, այլ նաև Ադրբեջանին, որ սա անհրաժեշտ է Ռուսաստանին տարածաշրջանից հանելու համար, առավել ևս, որ Հայաստան տեղափոխում է ոչ թե լուրջ սպառազինություն, այլ զրահամեքենաներ, որոնցից ավելի վաղ, ըստ ֆրանսիական աղբյուրների, հրաժարվել էր նույնիսկ Ուկրաինան, ուստի և զենքի մատակարարումը չի կարող լինել պարբերական, լինելու դեպքում էլ անընդհատ խոչընդոտներով և խափանումներով է լինելու, իսկ հնարավոր ռազմական գործողությունների շրջանում ընդհանրապես բացառվում է։

44–օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը որևէ փամփուշտ թույլ չտվեց իր տարածքով անցկացնել Հայաստան։ Տարածաշրջանում այնպիսի բարդ փոխհարաբերություներ են, որ ռազմական տեխնիկա գնելը մի բան է, Հայաստան հասցնելը բոլորովին այլ խնդիր, ուստի և հիմնականում ֆրանսիական զենքի շուրջ ամեն ինչ սահմանափակվում է քարոզչությամբ և մանիպուլացիաներով, որի նպատակն աշխարհաքաղաքական մրցակցությունն է, իսկ Հայաստանն ընդամենը դարձել է մանրադրամ տարածաշրջանում Ռուսաստանի հետ հաշիվները պարզելու համար։

Կարեն Խաչիկյան

«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին