ԼՂ-ից տեղահանված 4030 ընտանիքի 2 մլրդ դրամի աջակցություն կտրամադրվի անշարժ գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բնակարանային ապահովման ուղղությամբ նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի շրջանակում մոտ 2 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրվի 2020-ի պատերազմից հետո ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4030 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու: Այդ մասին Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նշեմ, որ արդեն իսկ հավաստագիր ենք տրամադրել շուրջ 3700 հայրենակցի, որոնցից ավելի քան 1700 հավաստագիրն արդեն իսկ իրացվել է»,- ասաց նախարարը:
Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ կիրականացվի նաև ՀՀ-ի սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնական տուն կառուցելու պետական աջակցության ծրագիրը:
«Այս նպատակով գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված, հիփոթեքային վարկ ստացած 540 շահառուներին նախատեսվում ենք աջակցություն շուրջ 467,5 միլիոն դրամի շրջանակում: Այս պահի դրությամբ արդեն հաստատված 200 դիմում ունենք, այսինքն՝ ՀՀ-ի շուրջ 80 սահմանային բնակավայրերում այժմ նոր, 200 բնակարաններ են կառուցվում, և մենք պետք է այս ծրագրի լավարկման ուղղությամբ քայլեր անենք 2024 թվականին»,- ասաց նա:ԼՂ-ից տեղահանված 4030 ընտանիքի 2 մլրդ դրամի աջակցություն կտրամադրվի անշարժ գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը