Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Առանցքային սխալը թույլ տալն է.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում միշտ ջանում է մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Սխեմատիկ է, կանխատեսելի, բնութագրական, «ծեծված», բայց արի ու տես, որ, փաստորեն, աշխատում է: Առհասարակ, այդ գործելակերպը միայն նրան չէ, որ բնորոշ է: Օրինակ՝ «հավաքական Արևմուտքը» բավականին ներդաշնակ ձայնակցում էր Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն հայությանը համոզելու համար, որ իրենց հետ կատարված աններելի ողբերգության համար մեղավոր է Ռուսաստանը: Ազնիվ չենք լինի, եթե չասենք, որ Ռուսաստանի ղեկավարներն ու էկրանային «խոսող գլուխներն» էլ օրնիբուն ջանում են մեղքը գցել նույն այդ «հավաքական Արևմուտքի» և Հայաստանի բազմաչարչար և արյունահոսող «նավը» դեպի Արևմուտք վարող Նիկոլ Փաշինյանի վրա: Այս օրերին էլ Փաշինյանը դեմոնստրատիվ հրաժարվեց մեկնել ՀԱՊԿ նիստին:

Իսկ նույն այդ ժամանակահատվածում նրա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Լոնդոն, որտեղ, գոնե արտաքին տվյալներից դատելով, հայ-բրիտանական հարաբերություններում արձանագրվում է հարաբերությունների ջերմացում, եթե չասենք՝ մերձեցում: Նույնիսկ կարելի է քպական բառամթերքից օգտվել՝ Միրզոյանի լոնդոնյան այցի այդ արդյունքները բնորոշելու համար՝ աննախադեպ: Որքան կարելի է դատել տարածվող հաղորդագրություններից, Միացյալ Թագավորությունը կջանա ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման գործում, մասնավորապես, Հայաստանի զինվորականների հետ... անգլերեն պարապելով: Այդ ամենի խորապատկերում ուշադրություն գրավեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի գնահատականները, որոնք նա հնչեցրել է Alpha News-ի հետ զրույցում: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն, Իսրայելը, ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Ադրբեջանին թույլ են տվել դա անել: Սա, կարծում ենք, առանցքային պահ է:

Բայց նախ մեջբերենք օտարազգի փորձագետի ասածը. «Սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, որ թույլ են տալիս նրան անել դա: Այդ պատճառով ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչ է պատահել, երբ էթնիկ զտումն անվանում ենք ցեղասպանություն: ...Այն իր մասշտաբներով ավելի փոքր է, բայց, միևնույնն է, ցեղասպանություն է: Իրավական տեսանկյունից դա ցեղասպանություն է, և պետությունն ունի իրավական պարտավորություն՝ կանխելու ցեղասպանությունը: Այդ պատճառով շատ կարևոր է, որ Իսրայելը դադարեցնի զենքի տրամադրումը Ադրբեջանին, որ ԱՄՆ-ը դադարեցնի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին: Դրանք այն ազդակներն են, որ Ալիևը կհասկանա: Իհարկե, ի վերջո, մարդիկ իրենք են որոշում՝ ինչ պիտի անեն: Մենք պիտի ավելի լավ աշխատենք, ավելի լավ տեղեկացնենք նրանց»,- ընդգծում է Օկամպոն: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի կարծիքով, հիմա պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ազատ արձակի Բաքվում պատանդ պահվող բոլոր անձանց: Ինչպես տեսնում եք, գնահատականները հստակ են, առավել քան բավարար չափով՝ հիմնավորված:

Ու «հավաքական Արևմուտքի» մեղավորության վերաբերյալ Օկամպոյի գնահատականները միանգամայն դիպուկ են ձևակերպված: Այո, «հավաքական Արևմուտքին» պետք էր մեր տարածաշրջանից ամեն գնով դուրս մղել Ռուսաստանին: Այն, որ այդ «ամեն գնովը» կլինի Արցախի՝ հազարամյակներով բնիկ հայության ցեղասպանությունը, կլինի Արցախի հայաթափումն ու բազմահազարամյա պատմամշակութային հայկական ժառանգությունը ադրբեջանական վանդալների ոչնչացման տակ դնելը, կներեք, աշխարհում ոչ մի տերության ոչ մի կերպ չի և չէր հուզում: Բայց վերադառնանք մեջբերված գնահատականների այն դրվագին, որը մեզ ամենից դիպուկն է թվում. «Սխալը մյուս երկրներինն է..., որ թույլ են տալիս նրան (Ալիևին) անել դա»: Սա՛ է: Դեռ մի կողմ կամ հանգիստ թողնենք «մյուս երկրներին», թե՛ «հավաքական Արևմուտքին», թե՛ անհավաք Արևելքին, թե՛ Հարավին, Հյուսիսն էլ՝ հետը:

Կենտրոնանանք մեր վրա: Սխալը թույլ տալն է, որ քեզ հետ այդպես վարվեն: Սխալը, այո, թույլ տալն է, որ քեզ անպատիժ կոտորեն, տնազրկեն, հայրենազրկեն, ձայնազրկեն, երկրազրկեն: Հատկապես, երբ դիմացինդ թուրք է, թուրքական պետություն է, առավել ևս՝ Ալիևի նման մեկն է, սխալ է անգործությունը: Այդ ե՞րբ, այսպես ասենք՝ վերջին 3 տարվա մեջ, Ալիևն իր վրա զգաց մեր պատասխան հարվածի ուժը: Քանի՞ անգամ: Պատասխան. ոչ մի անգամ էլ չզգաց: Համենայն դեպս, ինչպես հարկն է: Դրա համար էլ քանի գնաց, նրա ախորժակն ու ներկայացրած պահանջները աճեցին: Մենք, ինչ է, նո՞ր պիտի ճանաչեինք մեր թշնամուն, չգիտեի՞նք, որ նրա համար միայն 1 չափանիշ ու 1 ընկալելի «լեզու» գոյություն ունի՝ ուժի լեզուն: Այն «լեզուն», որն այսօր (թե չէ՝ երեկ ու երեկ չէ առաջին օրն ի՞նչ էր) «միջազգային իրավունքի» միակ դրույթն է: Լավ, «այլոք» էլ դեռ մի կողմ:

Նրանք, իրենց շահերից ելնելով, ինչ ասես՝ կարող էին ցանկանալ կամ փորձեին անել: Մենք ի՞նչ ենք արել: Ի՞նչ է արել Հայաստանը, որի կառավարության ծրագրում (2021-26 թթ.) ամրագրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է: Ի՞նչ է արել. մի քանի տասնյակ «ֆուռ» է ուղարկե՞լ Գորիս: Ու՝ ի՞նչ: Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ Ալիևին բացեիբաց, առավել քան պարզ հասկացրել է, որ եթե հարձակվի Արցախի հայության վրա, ապա Հայաստանի կողմից որևէ կրակոց ու կրակոցի հրաման չի հնչելու: Կարճ ասած՝ եթե լրացնենք Օկամպոյի արտահայտությունը, ապա այն թերևս ավելի դիպուկ կհնչի. սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, ու հատկապես Հայաստանինը, որ թույլ տվեցին Ալիևին անել դա: Եթե այս ամենը պրոյեկտենք ներքաղաքական զարգացումների վրա, ապա հետևությունը, ցավոք, նույնն է: Այ, ասում են՝ Փաշինյանն այս է անում, այն է անում: Թույլ ենք տալիս, նա էլ անում է: Բարդ թվացող «բաները» երբեմն չափազանց պարզ բացատրություններ են ունենում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին