Ոչ ԶՊՄԿ-ն, ոչ էլ նրա բաժնեմասի սեփականատերը ընթացող վարույթի հետ որևէ առնչություն չունեն. Պարզաբանում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն NEWS.am-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է փաստը, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տեղյակ է ընթացող քրեական վարույթի վերաբերյալ տարածվող պաշտոնական տեղեկատվության մասին։
Ընթացող քրեական վարույթի առկայության պայմաններում դեռևս զերծ ենք մնում դրա շուրջ մեկնաբանություններ տալուց, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ Ընկերությունը` որպես իրավաբանական անձ, ոչ Ընկերության մեծամասնական բաժնեմասի սեփականատերը ընթացող վարույթի հետ որևէ առնչություն չունեն», - NEWS.am-ին հայտնել են ընկերության հանրային կապերի բաժնից: