Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ատամի հեռացումից հետո հինգ տարեկան երեխա է մահացելl

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի արևմտյան Բուրսա նահանգի առողջապահության վարչությունը մեկ ամսով փակել է մասնավոր ատամնաբուժական կլինիկան և հետաքննում է ատամի հեռացումից հետո հինգ տարեկան երեխայի մահվան դեպքը, հայտնում է Hürriyet թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նոովոստի»-ն: Տղայի ծնողները ոստիկաններին պատմել են, որ նոյեմբերի 10-ին նրան տարել են մասնավոր ատամնաբուժական կլինիկա, որտեղ նրա մոտ կարիես է ախտորոշվել։ Բժիշկները ընդհանուր անզգայացման տակ հեռացրել են երեխայի մեկ ատամը և պլոմբավորել չորս ատամ։ Երեխան սկսել է արյունահոսել, մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, և նա սկսել է ցնցվել։

Բժիշկները, այնուամենայնիվ, դեղորայք են նշանակել ու տուն ուղարկել երեխային։ Շուտով երեխան կրկին վատ է զգացել, և ծնողները նրան տարել են պետական ​​հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղային. նոյեմբերի 13-ին նա մահացել է բազմաթիվ օրգանների անբավարարությունից՝ թթվածնի պակասի պատճառով։ Տղայի ծնողները պատմել են, որ անեսթեզիոլոգը անզգայացումից առաջ ոչ մի անալիզ չի արել և հեռացել է կլինիկայից՝ չսպասելով, որ վիրահատությունից հետո երեխան ուշքի կգա։