Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանը՝ «կա՛մ-կա՛մ» քաղաքականության ծուղակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ համաշխարհային գործընթացներում ժամանակակից միջազգային հարաբերություններին բնորոշ երևույթ է դարձել հակամարտությունների սրացումը։ Եվ հիմնական դիմակայությունն ընթանում է աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների միջև, որոնք իրենց առաջ աշխարհը վերաբաժանելու խնդիր են դրել, ինչի արդյունքների հիման վրա էլ ձևավորվելու է նոր աշխարհակարգը։ Իսկ այն միջին ու փոքր պետությունները, որոնք հայտնվում են աշխարհաքաղաքական շահերի բախման ու հակասությունների կիզակետում, էապես տուժում են։

 

Օրինակ՝ Ուկրաինան, հայտնվելով Արևմուտքի ու Ռուսաստանի բախման կիզակետում, ներկայում դարձել է պատերազմական թատերաբեմ ու անխնա ձևով ավերվում է։ Թե ինչ տեղի կունենա Ուկրաինայի հետ ապագայում, դեռ պարզ չէ։ Բազմաթիվ վերլուծաբաններ նույնիսկ կանխատեսում են Ուկրաինայի բաժանումը կամ կիսվելը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Իսկ հնարավո՞ր էր խուսափել Ուկրաինայի ավերումից։ Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր էր, եթե այդ երկիրը բալանսավորված քաղաքականություն վարեր ու անխուսափելիորեն եվրատլանտյան ռազմաքաղաքական միավորմանն անդամակցելու հայտ չներկայացներ՝ արտաքին քաղաքականության ծանրությունը թեքելով միայն Արևմուտքի կողմը։

 
 
 

Ուկրաինան Արևմուտքի համար դարձել է գործիք ՆԱՏՕ-ի և եվրատլանտյան ինտեգրացիայի գոտին ընդլայնելու ու Ռուսաստանին թուլացնելու համար։ Բայց պատերազմի ավերները իր մաշկի վրա զգում է ոչ թե Արևմուտքը, այլ ուկրաինացի ժողովուրդը։ Ժամանակի ընթացքում Հայաստանը ևս հայտնվել է Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման հարթակում, բայց Հայաստանի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձել է ամեն կերպ բալանսավորել մի կողմից՝ Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Չնայած Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու որոշում ընդունեց, այնուամենայնիվ, Երևանին հաջողվեց առաջընթաց ունենալ նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում, և 2017 թվականին Ասոցացման համաձայնագրի փոխարեն ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Միանշանակ է, որ եթե Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցեր «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքով կամ միակողմանիության տրամաբանությամբ, ապա էականորեն կտուժեր։ Մի դեպքում՝ կհայտնվեինք Արևմուտքի պատժամիջոցային մահակի ճնշման ներքո, իսկ մեկ այլ դեպքում՝ Ռուսաստանը կոշտ քայլեր կձեռնարկեր Հայաստանի դեմ։ Իսկ «և՛-և՛»-ի քաղաքականությունը կամ միաժամանակ երկու աշխարհաքաղաքական կենտրոնների հետ աշխատելու կարողությունը հնարավորություն տվեց մեր երկիրը զերծ պահել ցնցումներից։ Սակայն ներկայում «և՛-և՛»-ի արտաքին քաղաքական սկզբունքն այլևս արդիական չէ Փաշինյանի իշխանության համար։ Վերջինս սկսել է դադարեցնել հայկական կողմի մասնակցությունը այն հարթակների աշխատանքներին, որտեղ հիմնական դերը Ռուսաստանն է ստանձնել։

Օրինակ՝ Փաշինյանը հոկտեմբերին չմասնակցեց Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների գագաթաժողովին, իսկ նոյեմբերին հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։ Սեպտեմբերին Հայաստանն անգամ հետ կանչեց ՀԱՊԿ-ից իր մշտական ներկայացուցչին ու արդեն տևական ժամանակ դադարեցրել է այդ կազմակերպության հետ աշխատանքները։ Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանն իր արտաքին քաղաքականության վեկտորն ամբողջությամբ վերաուղղում է դեպի Արևմուտք։ Պատահական չէ, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը օրերս հայտարարեց, թե մտադիր են Հայաստանում ավելացնել Հայաստանի ներսում զինվորական դիտորդների թիվը, հնարավորություն գտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Երևանին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ դիտարկել վիզաների ազատականացման հնարավորությունները։

Եթե հաշվի առնենք, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամը Ռուսաստանին դիմադրություն ցույց տալու շրջանակներում ակտիվորեն զենք էր մատակարարում Ուկրաինային, ապա պարզ է, որ նույնը կարող է անել Հայաստանի հետ։ Մանավանդ հետաքրքիր է, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ֆրանսիան Հայաստանին այնպիսի զենք է տրամադրում, որն ի սկզբանե Ուկրաինայի համար է նախատեսված եղել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրական է, որ Հայաստանը Եվրոպայից աջակցություն է ստանում, չէ՞ որ մեր երկիրը թուրքադրբեջանական սպառնալիքին դիմակայելու խնդիր ունի։ Բայց այդ դեպքում 2021 թվականին, երբ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածք էր ներխուժում, ինչո՞ւ Եվրոպան նույնպիսի վճռականությամբ հանդես չէր գալիս Հայաստանին աջակցելու օգտին։

 

Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե մտադիր են դիվերսիֆիկացնել երկրի անվտանգությունը, բայց մեր պետությունն ամբողջովին հրում են դեպի Արևմուտք ու բացահայտորեն դա անում են ի հակադրություն Ռուսաստանի։ Պատահական չէ, որ վերջերս Հայաստանից Բրյուսել էին մեկնել արևմտամետ հատվածի ՀԿների ներկայացուցիչները և, այսպես կոչված, լիբերալ-սորոսականները, որոնց մասնակցությամբ էլ տեղի ունեցավ ՀայաստանԵվրոպա առաջին համաժողովը։ Համաժողովի ընթացքում հռչակագիր ընդունվեց, որում ընդգծվում էր, թե Հայաստանի ռազմավարական ապագան ԵՄ լիիրավ անդամակցությունն է։ Միևնույն ժամանակ, հռչակագրում հակառուսական շեշտադրումներ ներառվեցին՝ իմասնավորի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից ու ԱՊՀ-ից դուրս գալու պահանջի տեսքով։

Ըստ երևույթին, այս հռչակագրի ընդունման հարցում խառն է նաև ՀՀ իշխանությունների մատը, քանի որ Բրյուսել մեկնածները, մեծ հաշվով, գործող իշխանության շահառու են, ակտիվ մասնակցություն են ունեցել 2018 թվականի իշխանափոխությանը և մինչ այժմ Փաշինյանի իշխանության կողքին են։ Բայց այսպիսի նախաձեռնություններով Հայաստանը մուտք է գործում շատ վտանգավոր գոտի, քանի որ Ռուսաստանը մի քանի անգամ զգուշացնելուց հետո կարող է անցնել կոշտ գործողությունների, իսկ մյուս կողմից էլ՝ մեծ է թուրք-ադրբեջանական ներխուժման հնարավորությունը։ Ուկրաինան ևս նման քայլերով սկսեց ընթանալ դեպի Արևմուտք, ու արդյունքում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ այդ երկրի հետ։ Իհարկե, տեղին է Ռուսաստանից դժգոհությունը, քանի որ իր դաշնակցին ինչպես որ պետք է, չի աջակցել, դրա համար անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ Մոսկվան փոխի իր դիրքորոշումը։ Բայց Հայաստանն եվրատլանտյան ռազմաքաղաքական միավորմանն ինտեգրելու միաբևեռ քաղաքականությունը կարող է մեր պետության համար նոր կորուստների պատճառ դառնալ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան