Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱԱԾ-ն հրահանգով հետևում է Երևանի վարչական շրջաններին

Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո Ազգային անվտանգության ծառայությունը շատ ավելի ուշադիր է սկսել հետևել Երևանի տարբեր վարչական շրջանների աշխատանքին։

Դեռևս նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանին և մի քանի աշխատակիցների։ Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, թե բոլորին ազատ են արձակել, իսկ նախկին թաղապետը քրեական գործով մեղադրյալ չէ։ Ըստ տարածված տեղեկությունների՝ Բարխուդարյանն ու իր ենթակաները բերման են ենթարկվել գնումների գործընթացում պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով։

Նոյեմբերի 13-ին ձերբակալվեցին և կալանավորվեցին Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյաներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկություններով Տիգրան Մարտիրոսյանն ու մեկ այլ աշխատակից տարբեր անձանցից ստացել էին շուրջ մեկ միլիոն 700 հազար դրամ կաշառք։ Նրանց էլ կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներ էին առաջադրել։

Երեկ տեղեկություն են տարածել, որ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին։ Ավելի ուշ քաղաքապետարանից հերքեցին տեղեկությունը, նշեցին, որ նրան ընդամենը հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, որոշ հարցեր ուղղել։ Ըստ քաղաքապետարանի՝ վարչական շրջանի ղեկավարն այս գործով որևէ կարգավիճակ չունի։

Այդուհանդերձ հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի շուրջ իրավապահ մարմինների չափազանց մեծ ուշադրությունն արդեն աչք է ծակում։ Ի դեպ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նշում են, թե իրավական խնդիրներ քաղաքապետարանում և այլ կառույցներում մշտապես են եղել, սակայն ԱԱԾ և այլ իրավապահների ուշադրությունն ամենևին էլ պատահական չէ, կամ էլ օպերատիվ տեղեկություններով պայմանավորված չէ, պարզապես քաղաքապետի պաշտոնը Տիգրան Ավինյանին տալուց հետո Փաշինյանը փորձում է նրան հասկացնել, որ ինքն է իրավիճակի գլխավոր վերահսկողը և ցանկացած պահի կարող է քրեական գործ հարուցել ոչ միայն Ավինյանի մտերիմների, այլ նաև յուրաքանչյուր ՔՊ-ականի նկատմամբ։ 

Սոնա Սիմոնյան

Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը