Շոտլանդիայի հավակնություններն արևային էներգիայի ոլորտում
Շոտլանդիայի կառավարությունը հայտարարել է երկրում արևային ֆոտոէլեկտրական կայանների հզորություններն առնվազն 4 գիգավատ մինչև 2030 թվականը հասցնելու մտադրության մասին, ընդ որում 4 գիգավատը նվազագույն թիրախն է։
Իշխանությունները կարծում են, որ կկարողանան հասցնել մինչև 6 գիգավատի։ Տեղական փորձագիտական կենտրոնների գնահատականներով այս հավակնոտ ծրագիրը նշանակում է ներկայումս Շոտլանդիայում արևային վահանակների տասնակի ավելացում արդեն 2030 թվականին։
Ավելի վաղ ասոցացիան հայտարարել էր, թե 6 գիգավատ նպատակային հզորության կեսից ավելիին կարելի է հասնել արևային պարկերի միջոցով, իսկ 1,5 գիգավատը ստանալու համար հարկավոր է արևային վահանակներ տեղադրել շենքերի տանիքների ու առևտրային տարածքների վրա։
2023 թվականի երկրորդ եռամսյակի վերջին Շոտլանդիայում վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդհանուր հզորությունը հասել էր 14,9 գիգավատի, դրանք հիմնականում քամու էլեկտրակայաններն են։
Արևային էներգետիկայի հզորությունը կազմում է ընդամենը 522 մեգավատ, թեև քամու էներգետիկան Շոտլանդիայում համարվում է էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողը, արևային էներգիան ևս իշխանությունների թիրախում է հաշվի առնելով, որ երկիրը մտադիր է արդեն 2040 թվականին ընդհանուր ածխածնային չեզոքության հասնել ամբողջ ծավալով։ Շոտլանդիայի բնակչությունը մոտ 5 միլիոն մարդ է, և՛ քամու, և՛ արևային էներգիայի այս տեմպերով զարգացման շնորհիվ այդ երկրում արդեն 2045 թվականին այլ աղբյուրներից էներգիա ընդհանրապես ստանալու մասին չեն մտածի։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նառա Մանուկյան