Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արևմտյան երաշխիքներին սպասելիս կամ ինչպես վերջնականապես կործանել երկիրը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս կարկառուն քպականներից մեկը՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է. «Հայաստանն այլևս չի կրկնելու նոյեմբերի 9-ի սխալը: Մեր նպատակն այն է, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կոնկրետ երաշխավորներ լինեն, որպեսզի ցանկացած խախտման դեպքում իմանանք, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող ենք գործի դնել: Ռուսաստանի բոլոր երաշխիքները նոյեմբերի 9-ից հետո հօդս ցնդեցին: Հայաստանը երկրորդ անգամ այդ սխալը չի գործելու»: Եվ, որպես դրանից բխող ուղիղ հետևություն, քպականն ասում է. «Խաղաղության պայմանագիրը կնքվելու է մի շարք արևմտյան երկրների երաշխավորությամբ»: Նախ՝ արձանագրենք, որ նաև Փաշինյանի կուսակիցն է հենց իր շեֆի ստեղծած «նոյեմբերի 9-ի» իրավիճակն ու հենց իր շեֆի ստորագրած կապիտուլ յացիան համարում ՍԽԱ՛Լ:

Երկրորդ՝ դա այն սխալներից է, որոնք ոչ մի դեպքում ու երբեք չպետք է ներել ու չի կարելի ներել, եթե, իհարկե, նպատակդ կործանվելը չէ: Երրորդ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, ի՞նչ է, Ռուսաստանից բացի, որևէ այլ «միջազգային խաղացող» կամ «մի շարք արևմտյան երկրներ» ջանքե՞ր էին գործադրում դադարեցնելու մարտական գործողությունները մի իրավիճակում, երբ թշնամին արդեն գրավել էր Շուշին ու մտնում էր Ստեփանակերտ: Այսինքն, ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանը մի քանի առաջարկություն ու այլընտրա՞նք ուներ նոյեմբերի 9-ին, որ ՔՊ-ն մի հատ էլ հենց Ռուսաստանի միջնորդությունը հիմա որակում է որպես «սխալ» և հայտարարում է, որ «այլևս չի կրկնելու նոյեմբերի 9-ի սխալը»:

Ի դեպ, «դասերի» մասին: Ինչպես երևում է, ո՛չ Արմեն Խաչատրյանը, ո՛չ էլ, ընդհանրապես, քպականները, պատմությունից դասեր քաղել չեն սիրում կամ չեն ուզում: Լինի մեր իսկ 100 տարի առաջվա դասերը, հենց 2022-ի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունների դասերը (վերջինս՝ Արցախի շրջափակման, մեկուսացման, ապա՝ հայաթափման տեսքով), թե այլ երկրների ու գործիչների դասերը, որոնք փորձել են կտրուկ շրջադարձեր կատարել և կուրորեն ապավինել այլոց, մասնավորաբար արևմտյան պետությունների «երաշխիքներին»: Օրինակ՝ հիշո՞ւմ եք Յանուկովիչին, հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ վերոնշյալի կոնտեքստում նրա «սեթևեթանքների» հենց հաջորդ օրը, և ո՞ւր էին թաքնվել նրա «ընկերները»: Այնպես որ, ամեն «գարանտիա» դեռ չի նշանակում, որ այդպես էլ լինելու է՝ ոչ երկրի համար, ո՛չ էլ, առավել ևս, անձերի համար...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել