Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի ակնարկները. ուզում են լքել ՀԱՊԿ-ը

Մինչ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի մյուս դաշնակիցները հույս են հայտնում, որ Հայաստանը դեռ բաց է թողել համագործակցության դուռը և կարող են գալ ընդհանուր հայտարարի, Նիկոլ Փաշինյանն իր՝ երեկ, գրեթե, ութ ժամ տևած ասուլիսի ընթացքում խոստովանել է, որ իրենց հիմնական նպատակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լքելն է։ Ասուլիսում Փաշինյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։ «Կա քաղաքական կամք, ըստ անհրաժեշտության ՀՀ շահերից բխող որևէ որոշում կայացնելու և իշխանություններն առաջնորդվելու են պետական շահերից ելնելով, այդ թվում ՀԱՊԿ-ից դուրս գալու, չգալու հետ կապված։ Մեր որոշումներում, մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է, մեր ուսումնասիրություններն ասում են, որ ՀԱՊԿ գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ ունեցած պարտավորությունները»,- նշել է Փաշինյանը՝ փաստացի ապացուցելով, որ Հայաստանն անշեղորեն գնում է ՀԱՊԿ-ից հեռանալու ճանապարհով։
 
Հիշեցնենք, ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան նշել էր, որ Հայաստանը չի արգելափակել որևէ որոշում ընդունված ՀԱՊԿ-ում, ինչը դրական են գնահատում և համարում են, որ հնարավոր է Հայաստանի իշխանությունների հետ գալ ընդհանուր հայտարարի, նստել բանակցությունների սեղանի շուրջ։
 
Փաստացի, Փաշինյանն իր երեկվա ասուլիսում այլևս չի թաքցնում, որ ՀԱՊԿ-ը լքելու օրակարգն իրենց առանցքային և հիմնարար ջանքերից մեկն է լինելու։ Երեկվա ամբողջ ասուլիսի ընթացքում Փաշինյանը թեև փորձել է թաքցնել իր հակառուսական քաղաքականությունը, սակայն գրեթե անհնար է եղել։ Միաժամանակ ասելով, որ Ռուսաստանին նախկինի պես համարում են առանցքային դաշնակից, Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցերում քննադատել է Մոսկվային, մասնավորապես Ռուսաստանին զենքի դիմաց փոխանցված գումարի և դրա դիմաց սպառազինություն չստանալու պատճառով։
 
Ակնհայտորեն Հայաստանի իշխանություններն առայժմ խուսանավում են՝ փորձելով ավելի մեղմ եղանակներով հեռանալ ռուսական ազդեցության դաշտից։ Թե, որքանով սա կհաջողվի, առնվազն չափազանց խնդրահարույց հարց է։
 
Լուսինե Սարգսյան
Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան