Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ի՞նչ են փնտրում եվրոպական հետախույզները Հայաստանում

Երեկվա տեղեկատվական հոսքերի մեջ կարծես անուշադրության մատնվեց առանցքային մի տեղեկություն, որն իրականում լույս է սփռում փաշինյանական վարչախմբի իրական նպատակների և Հայաստանն արտաքին քաղաքական վայրիվերումների տանելու, Արևմուտքի կառավարման ներքո հանգրվանելու վրա։ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալին, քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային գործակցության հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Սովորաբար արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարների այցերը գաղտնի են պահվում, երկրները չեն անոնսավորում նման հանդիպումները, առավել ևս պետության ղեկավարների գրասենյակների մակարդակով հաղորդագրություններ չեն տարածում։ Վերջին տարիներին սա առնվազն երրորդ այցն է, երբ վարչապետի գրասենյակը հաղորդագրություն է տարածում։

Անցած տարվա ամռանը Հայաստան էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության տնօրեն Ուիլյամ Բերնսը, որը հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանին։ Դրանից ամիսներ անց Հայաստան այցելեց Միացյալ Թագավորության արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը, ով, ինչպես հայտնի է սերտ առնչություններ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, անգամ համարվում է նրա կուռատորն ու հովանավորը։ Դրանից հետո հրապարակվեց Հայաստանում արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու, դրա ղեկին էլ նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանին դնելու, ծառայությունն էլ բացառապես վարչապետի ենթակայության տակ կազմակերպելու որոշումը։

ԱԱԾ-ի վրայից արտաքին հետախուզական գործառույթները հանվեցին, փոխանցվեցին նոր ծառայությանը, որի հաստիքացուցակն ու կառուցվածքը գաղտնի է։ Ավելին, ըստ որոշ լուրերի, թե Գրիգորյանը, թե նրա շատ ենթականեր հատուկ ուսումնառություն են անցնում Մեծ Բրիտանիայում, գտնվում են այդ երկրի անմիջական հսկողության տակ։ Տեղեկություններ տարածվեցին, որ և ԿՀՎ տնօրենը, և MI-6-ի ղեկավարը եղել են նաև Վրաստանում և Ադրբեջանում, սակայն այդ երկրները որևէ հաղորդագրություն չեն տարածել։

Այժմ էլ Հայաստան է գալիս տարածաշրջանում սեփական հետաքրքրություններն ունեցող մեկ այլ երկրի՝ ներկայումս Ռուսաստանի հետ ծայրահեղ վատ հարաբերություններ ունեցող Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը։ Թե իրականում ինչ են խոսել նա և Փաշինյանը, այդպես էլ չենք իմանա, սակայն փաստ է, որ Հայաստանը սկսել է ակտիվորեն համագործակցել արևմտյան հատուկ ծառայությունների հետ։ Եզրակացությունները թողնենք մեր ընթերցողներին։

Սոնա Անանյան

Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան