Երկրի վրա կարող է կրկնվել «Մեծ վերացումը»
Գիտնականները նախազգուշացնում են, որ Երկրի վրա կարող է կրկնվել «Մեծ վերացումը», որը տեղի է ունեցել 250 մլն տարի առաջ:
Մասնագետները պնդում են, որ մոլորակի տարբեր անկյուններում գործընթացներ են նկատել, որոնք նման են 250 մլն տարի առաջ տեղի ունեցած գործընթացներին: Այդ նմանությունը գիտնականները նկատել են Վաշինգտոնի Սմիթսոնյան ազգային թանգարանի նոր ցուցադրությունում, հաղորդում է Terra-ն:
«Մեծ վերացումը» տեղի է ունեցել 250 մլն տարի առաջ: Ներկայիս Սիբիրի տարածքում հրաբխային դաշտ է առաջացել, որը երկար ժամանակ մոխիր եւ լավա է արձակել մթնոլորտում: Դա հանգեցրել է Համաշխարհային օվկիանոսում թթվածնի դեֆիցիտին, ինչի հետեւանքով մահացել է կենդանի էակների 90%-ը: